BooksLifestyle

”DEVIL WEARS PRADA”-Ն ԿՈՒՆԵՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

19/12/2017
feature2017

Լավ նորություններ Լորեն Վայսբերգերի ″Devil Wears Prada″ գրքի և Դեվիդ Ֆրենկելի համանուն ֆիլմի բոլոր երկրպագուների համար: Ֆիլմի պրեմիերայից տասնմեկ տարի անց հնարավորություն կլինի իմանալ, թե ինչպես դասավորվեց հերոսների ճակատագիրը: 

Եթե հերոսուհիներ Անդրեայի և Միրանդայի մասին ամենինչ պարզ է, ապա Էմիլիի ապագան մնաց հարցականի տակ, չէ որ նա ոտքի վնասվածքի պատճառով չկարողացավ մեկնել Փարիզ և մասնակցել նորաձևության շաբաթին: Այդ իսկ պատճառով շատ տրամաբանակ կլիներ նոր գիրքը կամ ֆիլմը նվիրել հենց նրան: 

Հեղինակ Լորեն Վայսբերգերն արդեն հայտարարել է նոր գրքի լույս ընծայման մասին: Գիրքը ստանալու է ″When Life Gives You Lululemons″ վերնագիրը և հրատարակվելու է 2018 թվականի մայիսի 5-ին: Ստեղծագործության մեջ ներկայացվելու է Էմիլիի կյանքն այսօր: Հայտնի է, որ նա ամուսնանալու է Մայլզ անունով տղամարդու հետ, կփոխի բնակության վայրը և զբաղեցնելու է ընկերություններից մեկում լավագույն անձնական օգնականի պաշտոնը: 

Ճիշտ է՝ գրքի վերնագրից այնպիսի տպավորություն է, որ այն բավական հեռու է լինելու նորաձևության աշխարհից, բայց իրականում նման պակաս չի լինի: Որպես ապացույց ներկայացնենք գրքի առաջին հատվածի տողերը. «Ես Ամանորի կապակցությամբ երեկույթի եմ Ջիջի Հադիդի տանը, վայելում եմ մարգարիտա և մինչև հիմա դեռ արբած չեմ, չնայած կարելի էր»: 

Կունենա արդյոք ֆիլմը էկրանավորված տարբերակ՝ դեռ պարզ չէ: 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել