Տղամարդկանց հագուստի նոր հավաքածուի ցուցադրության վայրն անգամ դեռ գաղտնի է պահվում:
Պատճառը Փարիզում անցկացվող բողոքի ակցիաներն են, որոնք ընդհանուր առմամբ ազդել են Փարիզի նորաձևության շաբաթի նախապես որոշված ժամանակացույցի վրա:
Այսպես, Dior կրեատիվ տնօրեն Կիմ Ջոնսը որոշել է տղամարդկանց հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունն անցկացնել մեկ օր շուտ՝ հունվարի 19-ի փոխարեն հունվարի 18-ին, քանի որ հենց շաբաթ օրերին են ընթանում «դեղին բաճկոնների» ամենաակտիվ բողոքի ակցիաները:
Օրվա փոփոխման հետ մեկտեղ նորաձևության տունը գաղտնի է պահում ցուցադրության անցկացման վայրը՝ անվտանգությունից ելնելով:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների հետևանքով LVMH հոլդինգին պատկանող ապրանքանիշերի, այդ թվում և Dior-ի, մի շարք խանութ-սրահների վրա հարձակում էր գործվել և կողոպտվել: