Ամերիկյան E! հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ: Այն իրենից ներկայացնելու է վավերագրական ֆիլմաշար, որը կրելու է ″Model Squad″ անվանումը և որը ներկայացնելու է մոդելների իրական կյանքը:
Ֆիլմաշարի յուրաքանչյուր մաս նվիրված է լինելու կոնկրետ թեմայի՝ գաղտնիք, լեգենդ կամ կարծրատիպ, որը կապում են մոդելների կյանքի ու կարիերայի հետ: Ֆիլմի գործողությունները հիմնականում ծավալվելու են նորաձևության շաբաթների ընթացքում: Իրենց մասնակցությունը կունենան մոդելներ Հաննա Ֆերգյուսոնը, Դանիելա Բրագան, Քերոլայն Լոուն, Էշլի Մուրը, Նադին Լեոպոլդը և այլք:
Ֆիլմաշարի մեկնարակը նախատեսվում է փետրվարի 12-ին: