LifestyleMovies

Westwood: Punk, Icon, Activist | ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՎԻՎԻԵՆ ՈՒԵՍԹՎՈՒԴԻ ՄԱՍԻՆ

18/12/2017
feature2017

Վիվիեն Ուեսթվուդի մասին գրվել են մի շարք գրքեր, իսկ կենսագրական դրվագները ներկայացվել են ֆիլմերում և ներառված են նորաձևության հանրագիտարանների մեջ, բայց այնուամենայնիվ, նա շարունակում է ոգեշնչել և հետաքրքրել մեծ լսարանին: Եկող տարվա հունվարի 20-ին Sundance փառատոնի շրջանակներում ռեժիսյոր Լորա Թաքերը ներկայացնելու է վավերագրական ֆիլմ, որը կրելու է ″Westwood: Punk, Icon, Activist″ անվանումը: 

Ֆիլմն անդրադառնալու է դիզայների ստեղծագործական կյանքին, նրա կայացմանը՝ որպես ակտիվիստ և որպես դիզայներ: Հայտնի է նաև, որ ֆիլմում առանձին շեշտադրումով է ներկայացված լինելու Ուեսթվուդի գործունեությունը որպես Երկիր մոլորակի էկոհամակարգի դեմ պայքարի մասնակից: Ֆիլմում հարցազրույցով հանդես է գալու նրա որդին՝ Ջոժեֆ Կորրը, ով Agent Provocateur ապրանքանիշի հիմնադիր տնօրենն է: 

Մեծ էկրանին ֆիլմը կհայտնվի մարտի 23-ից: 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.