FASHIONFashion NewsMade in Armenia

I DREAM OF A DRAGON | PETOOR ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ SS18 ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

19/09/2017
feature2017

Նոր հավաքածուն ոգեշնչված է Հեռավոր Արևելքից և, մասնավորապես, վիշապի կերպարից, որն արևելյան մշակույթում խորհրդանշում է արական էներգիա, հզորություն, ծաղկունք և պաշտպանություն: 

Հավաքածուն կրողը բացահայտում է մի նոր, գաղտնիքներով ու խորհրդանիշերով լեցուն մշակույթ, մուտք գործում մի աշխարհ, որ հասու չէ բոլորին: ″I Dream of a Dragon″-ով հմայված կինը շարունակում է անորսալիորեն կանացի մնալ, սակայն իր նոր հարմարավետ հանդերձանքը հաղորդագրություն է պարունակում: Նա փնտրում է իր հակադարձ տարերքը՝ արական էներգիան, որը պիտի պահպանի ու որին պիտի տիրապետի վիշապի պես: Սա է բացատրում հավաքածուի մեջ ներառված ինչպես չափացանց կանացի,  այնպես էլ արական սիլուետ ունեցող հագուստների առկայությունը: 

Petoor-ը հավատարիմ է մնացել նաև ավանդական պիժամաներին, որոնք համադրված են դասական պիջակներով, առաջարկվում են մի քանի տարբեր ձևվածքի հարմարավետ տաբատներով և թեթև վերնահագուստով:

Առօրյայի համար Petoor-ն առաջարկում է համեմատաբար հանգիստ, պասիվ երանգներ, որոնք ավելի աչքի ընկնող են դառնում երեկոյի համար՝ վերածվելով հետաքրքիր երեկոյան զգեստների: 

Petoor-ն այս անգամ առաջարկ ունի նաև տղամարդկանց համար. նրբագույն մետաքսից և բամբակյա գործվածքից կարված  խալաթներ ու ձևվածքով սպորտային:

untitled (18 of 18)

Հավաքածուն ամսվա սկզբին ներկայացվել էր Mersedes Benz Kiev Fashion Week-ին, իսկ օրեր առաջ նաև Oriflame Fashion Weekend-ին: 

Հավաքածուն արդեն ներկայացված է վաճառքի Տերյան 65 հասցեով գտնվող 5Concept խանութ-սրահում: 

Նյութը՝ ©Point89; ©Petoor 
Լուսանկարները՝ ©Petoor 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել