BeautyBeauty News

DUBAI DERMA 2018-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԻՐ ԽՈՍՆԱԿՈՎ

26/03/2018
feature2018

Օրեր առաջ Դուբայում տեղի ունեցավ Dubai Derma 2018 ամենամյա միջազգային կոնֆերանսը, որն իրականացվում է Դուբայի կառավարության, ֆինանսների նախարարության և առողջապահության նախարարի հովանու ներքո:

Այս տարի առաջին անգամ միջոցառումը հյուրընկալել էր խոսնակի նաև Հայաստանից: Հայաստանից միջազգային այս իրադարձությանը մասնակցում էր «Հելիոս» և «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնների հիմնադիր Հելեն Ազարյանը: 

helen-azaryan-point89helen-azaryan-point89

Հարկ ենք համարում նշել, որ Հելեն Ազարյանը հանդիսանում է Էսթետիկ բժշկության ամերիկյան ակադեմիայի /A4M/ անդամ, միջազգային կարգի բժիշկ-խորհրդատու է, Թեոքսան լաբորատորիայի (Teoxane Laboratories) միջազգային կարգի փորձագետ է,13 գիտական աշխատությունների հեղինակ: 

Dubai Derma 2018-ը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ասիայում մաշկաբանության, մաշկի խնամքի և լազերային տեխնոլոգիաների մասին պատմող առաջին և խոշորագույն իրադարձությունն է: Dubai Derma-ն լավագույն հարթակն է բոլոր մասնակիցների համար, քանի որ ծրագիրը հիանալի հնարավորություն է ստեղծում մասնագետների, մաշկաբանների համար ամրապնդելու առկա համագործակցությունները և նոր կապեր հաստատելու համար: 

helen-azaryan-point89

Գերազանց կրթական հնարավորություններից բացի, կոնֆերանսի հետ համատեղ անցկացվող մասնագիտացված ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում արդյունաբերության ոլորտում գործարար մարմիններին ցուցադրել և խթանել բժշկական առավել արդիական սարքավորումները, մեքենաները և արտադրանքը: 

Կարդալ նաև

Մեկնաբանել