ArmenianEditor's NoteMade in Armenia

ԵԹԵ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ԿՆՈՋԸ…

15/10/2018

Կանայք եղել են, կան ու կլինեն այն էակները, ում հասկանալն ոչ դյուրին խնդիրների շարքից է: Այլ կերպ հնարավոր էլ չէր, եթե մենք, մեր մեջ ամփոփում ենք միանգամից մի քանի կերպար, որոնց անցումները մեկից մյուսը, որպես կանոն, կատարվում է հաշված ժամերի տարբերությամբ: Մեզ հասկանալու համար պետք է ընկալել մեր փոփոխությունները՝ վիզուալ ազդակներով, մեր գործողություններով: Երբեմն, իհարկե, դա չի ստացվում՝ փոփոխությունների կայծակնային արագության կամ վիզուալ ազդակների բացակայության պատճառով:

«Մեկին գումարած մեկ»-ի պես պարզ է՝ երբ տեսնում ես, օրինակ, բժշկական համազգեստ, միանգամից հասկանում ես, թե դիմացինդ ինչ «դերակատարում» ունի: Նույն տրամաբանությունն էլ կնոջ կերպարների փոփոխությունների մեջ է: Մի քիչ ուշադրություն և, միանշանակ, հնարավոր է որսալ նրա այդ պահի առաքելությունը, ցանկություններն ու մտքերը:

Երևան: Մեր օրեր:

Առավոտյան հեռախոսի զարթուցիցչը «անհամեստ» հիշեցնում է օրվա անելիքների ու օրվա մարտահրավերների մասին: Զարթուցիչի ձայնի հետ արթնանում է ամբիցիոզ, նպատակասլաց ԵՍ-ը, ում յուրաքանչյուր հաջորդական քայլը պլանավորված է, յուրաքանչյուր ասված բառը՝ թիրախավորված: Օրվա հագեցվածությունը պարտադրում է հարմարավետություն, բայց ոչ երբևէ այնպիսի լուծումներ, որոնք կսպանեն նրա կանացիությունը: Նա ցանկանում է լինել հաղթող,  բայց ոչ երբևէ առնական: Վիզուալ ազդակները նա կփոխանցի հագուստով, իսկ մնացյալի մասին ավելի խոսուն կլինեն նրա արձանագրած հաջողությունները:

petoor-point89

Կերպարում ներկայացված տաբատը և շալը՝  Petoor հայկական ապրանքանիշ


Սլաքները սահուն շարժվում են նուրբ դաստակին կապված ժամացույցի թվատախտակին, երեկոյան ժամը 8-ն է: Հենց այս պահին, երբ առավոտվա մարտական տրամադրությունը թույլ տվեց գրանցել ցանկալի արդյունքները, նա անցնում է նոր կերպարանափոխության: Նրա նոր ԵՍ-ը անհոգ է, շփվող, աշխույժ ու զվարթ, նա շտապում է քաղաքի ակումբներից մեկը՝ հանդիպելու հին ու բարի ընկերներին, երաժշտություն վայելելու: Ժամանակակից քաղաքային միջավայրը քաջալերում է նրա հագուստի մեջ համարձակության փոքր դրսևորումները: Նա կրկին կանացի է, բայց այս անգամ նաև սեթևեթ ու ինտրիգային:

petoor-point89

Կերպարում ներկայացված թավշյա զգեստը և ժակետը՝  Petoor հայկական ապրանքանիշ


Առավոտները հաջորդում են մեկը մյուսին, բայց ամեն երեկո իր յուրահատկությունն է ունենում: Մեկ ուրիշ անգամ նա իր առջև դրված ունենում է այլ խնդիր՝ լինել ոգեշնչման աղբյուր, լինել տարբերվող, լինել ճաշակ թելադրող, իր կերպարի միջոցով խոսել իր հետաքրքրությունների և նախասիրությունների մասին: Նա իրար է խառնում միտումները, մշակույթները, ստեղծում իր ներաշխարհին հատուկ համադրություն և դուրս գալիս գրավելու քաղաքային street նորաձևության հարթակները:

petoor-point89

Կերպարում ներկայացված կիմոնո զգեստը՝  Petoor հայկական ապրանքանիշ


Ծայրահեղ տարբեր կերպաների միջև կարմիր թելով անցնող կանացիության գաղաթափարը մի արտասովոր օր ստանում է առավել ակնառու արտահայտչաձև: Նրա ԵՍ-ը զուգահեռներ է տանում աղջկական մանկական երազանքների արքադստեր կերպարի հետ: Նա նուրբ է, երազկոտ, ռոմանտիկ ու զգայական, սիրում է քաղաքի անցուդարձին հետևել տանիքների բարձրությունից ու հորինել գեղեցիկ պատմություններ: Նրա մտքի թռիչքին զուգահեռ քամին տարուբերում է նրա եթերային զգեստի փեշերը: Սա նրա ամենից խոցուն ԵՍ-ն է և ամենից իրականը…

petoor-point89

Կերպարում ներկայացված զգեստը և գոտին՝ Petoor հայկական ապրանքանիշ


Երբևէ մի անտեսեք կանանց կողմից ուղարկվող վիզուալ ազդակները. նրանց հագուստում ընտրված ոչ մի էլեմենտ հենց այնպես չէ: Աշխարհի հազարավոր դիզայներների ոգեշնչման հիմքում հենց այս գաղափարն է… տալ միջոց՝ աշխարհին համապատասխան մեսիջն ուղղարկելու համար: Եղե՛ք պարզապես ուշադիր, այլապես մի ասեք, թե կանանց հասկանալն անհնարին է: 

Հ.Գ. Այս տրամադրությունների վիզուալ կերպարների ստեղծումն ուղղակի անհնարին կլիներ առանց Petoor հայկական ապրանքանիշի զգեստների և աքսեսուարների և Montmartre ռեստորան-կոկտեյլ-բարի աջակցության: 

Նյութը՝ © Մարգարիտա Եսոյան | Point89
Լուսանկարները՝  Արթուր Վարդանյան | Point89

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.