Editor's Note

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ | 2 ՕՐ ԱՐՏԱՔԻՆԴ ԿԱՐԳԻՆ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

21/01/2018
feature2018

Ես չեմ փորձելու քննադատել՝ ասելով, որ մշտապես պետք է հետևել արտաքինին, որ դա ամենօրյա աշխատանք է և նման բաներ, քանի որ իմ սեփական մաշկի վրա գիտեմ, թե ինչ է նշանակում առավոտվանից մինչև ուշ երեկո զբաղված լինելը: Իսկ սեփական արտաքինի վրա կախարդելը պետք է հաճույք պատճառի, միայն այս դեպքում այն կլինի արդյունավետ:

Հավատացեք, որ հնարավոր է մի քանի օրվա ընթացքում վերականգնել մաշկի գույնը, փափկացնել և խոնավացնել այն: Ու այդ ամենին հասնել շատ դեպքերում առանց տնից դուրս գալու:

ՕՐ 1

Մեր մաշկն արտացոլանքն է այն ամենի, ինչը մենք ուտում և խմում ենք: Ոչ մի, անգամ չափազանց թանկարժեք խնամքի միջոցները չեն կարողանա տալ այն արդյունքը, ինչը դուք կունենաք ճիշտ սննդակարգ պահելու դեպքում: Բացառեք աղի, կծու, թթու ուտելիքներ կիրառելուց՝ վերջիններս պահում են հեղուկը մեր օրգանիզմում: Խմեք շատ ջուր՝ մաքուր ջուր, և ոչ թե հյութ, թեյ կամ սուրճ: Օրվա ընթացքում պետք է միջինում խմել 30մլ. ջրում յուրաքանչյուր 1կգ. քաշի դիմաց: Չենք անտեսում լիարժեք հանգստի ու քնի գործոնը: Այս ամենն ապահովելուց հետո արդեն կարող ենք անցնել կոսմետիկ միջոցների և պրոցեդուրաների օգնությանը: 

665@443@f2d66b9728697d61b8b2dd426d307b54-N2FmNmIwYzgyOA

Ուշադրություն դարձրեք մաշկի մաքրությանը: Արդյունավետ կլինեն ֆերմենտային փիլինգները և դիմակները, այս պրոցեդուրաները կպատրաստեն մաշկը խոնավացնող և սնուցող միջոցների կիրառմանը: Քնելուց առաջ մաքրված մաշկի վրա օգտագործեք դիմակներ, որոնց մեջ պարունակվող նյութերի մեծ բասը բնական յուղեր ու միներալներ են: Այսպիսի դիմակները սովորաբար մաշկի վրա պահում են 20 րոպե, բայց ձեր առջև արդար լինելու համար պետք է ասեմ, որ մեկ անգամ նման դիմակ դնելը բավարար չէ: Սա պետք է անել պարբերաբար, առավել մեծ չափաբաժնով մաշկի սնուցում ապահովելու համար: 

Ուշադրություն: Եթե դիմակը մինչ այդ երբերք չեք փորձել, աշխատանքային օրվա նախօրեին նման փորձարկումներ անել պետք չէ:

ՕՐ 2

Սկսում ենք խոնավացնել աշխատանքը: Առավել արդյունավետ են ծովային ջրիմուռներ պարունակող կոսմետիկ միջոցները: Կրկին հիշեցնում եմ, որ դիմակը կամ քսուքը օգտագործում ենք միայն մաքրված մաշկի վրա: Արդյունքը դուք անմիջապես կնկատեք. մաշկը դառնում է հարթ, միագույն, առողջ: Դուք նաև կձերբազատվեք աչքի տակի սևություններից: Հաջորդ հրաշք բաղադրանյութը գիալուրոնային թթուն է: Այստեղ պետք է հիշել մեկ բան՝ որքան շատ նյութեր են միախառնված մեկ դիմակի մեջ, այնքան շատ հեղուկ է մաշկը պահում և արդյունքում ձեր կողմից օգտագործված դիմակը դառնում է անօգուտ: 

Չենք մոռանում մազերի խնամքի մասին: Տնային պրոցեդուրաներով վերջիններս ծանրաբեռնել, բնավ, պետք չէ: Հատկապես պետք է աշխատանքային օրվա նախօրեին օգտագործել յուղեր պարունակող դիմակներ: Այս դիմակները շատ դժվար են լվացվում և հաջորդ օրը ձեր հարդարված մազերը այդքան էլ գեղեցիկ տեսք չեն ունենա: Օգտագործեք սովորական թեթև բալզամներ և լվացում չպահանջող մազերի հարդարման միջոցներ:

665@444@ce6cb50732f3cc65b0bec46924905d5b-MjNjYWZmNTM4Ng

Խնամքի այս գործողությունները դուք նաև կարող եք անել մասնագիտացված կենտրոններում: Այս պարագայում առաջին օրը, իրականացնելով մաշկի փիլինգ, խուսաբեք խորը մաքրումից, որը մաշկի վրա կթողնի կարմիր հետքեր: Իդեալական որոշում է իրականացնել դեմքի խոնավացնող մերսում: Չենք պլանավորում սնուցող նյութերի ներարկում, եթե հաջորդ օրը դուք պետք է ունենաք իդեալակ մաշկ: 

Երկուշաբթին դիմավորեք գեղեցիկ և թարմ մաշկով:   


0F9A8779

Խորագիրը ներկայացնում է՝

Մարգարիտա Եսոյան, Point89.am գլխավոր խմբագիր

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.