BeautyBeauty News

EISENBERG PARIS | ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ԱՌՈՂՋ ՄԱՇԿԻ ՆՈՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

25/09/2018
feature2018

Գեղեցկության ոլորտը սիրում է իդեալիստներին, այլապես ոչ մի beauty միջոց չի կարող տալ այն արդյունքը, ինչի համար այն ձեռք է բերվում: Վստահաբար մեզ իրավունք են վերապահում ասել, որ Eisenberg Paris ապրանքանիշի հիմնադիր Ժոզե Այզենբերգը հենց այդպիսինն է: 

15 տարուց ավել նա ուսումնասիրեց բիո-կոսմետոլոգիական մոլեկուլները, մինչև չստեղծեց Trio-Molecular® բանաձևը: Ոչ մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց համար, այսինքն մեզանից շատերիս, ովքեր ուղղակի beauty պրոդուկտների սպառող են, այս եզրույթներն պարզապես բառեր են, բայց դրանք դարձել են ապրանքանիշի այցեքարտը, իսկ ոլորտում՝ արել իրական հեղափոխություն: 

eisenberg-point89eisenberg-point89

Trio-Molecular® բանաձևը թույլ տվեց ակտիվորեն վերականգնել մաշկը, լցնել այն էներգիայով և հագեցնել թթվածնով: Այս ամենին գումարած բանաձևի հետ կիրառվեցին տարատեսակ վիտամիններ և միներալներ, որոնք մաշկը սնուցելու արդյունավետ հնարավորություն ստեղծեցին: 

Եթե փորձենք նշել, թե ինչն է Eisenberg Paris ապրանքանիշի beauty պրոդուկտների հիմնական գործառույթը, ապա դա կլինի պայքարը մաշկի սթրեսի և օքսիդացման գործընթացների դեմ: Այդ է պատճառը, որ միջոցները համապատասխանում են մաշկի բոլոր տեսակներին՝ անգամ ամենազգայունին, քանի որ դրանցում չկան պարաբեններ և խիտ յուղեր: 

Միջոցների շարքը շատ լայն է, դրանց համակցված ու պարբերական կիրառումը կարող է 10-15 օրվա ընթացքում նկատելի արդյունք տալ, այն է՝ առողջ, կյանքով լի և երիտասարդ մաշկ: Թերևս սա է յուրաքանչյուր կնոջ գեղեցկության գլխավոր գրավականներից մեկը: 

eisenberg-point89

Մենք առանձնացրինք մի քանի միջոց, որոնք առավել կիրառելի կլինեն իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների համար: Ինչպես նաև շուտով մեր Youtube ալիքում հասանելի կլինի Eisenberg Paris ապրանքանիշի տարածաշրջանային ներկայացուցիչ Նինա Բոզյուկովայի վարպետաց դասը՝ մաշկի ամենօրյա և, ամենակարևորը, արագ խնամքի վերաբերյալ: 

eisenberg-point89

Խնամքի ինտեսիվ միջոց Eisenberg Paris Anti Stress Treatment

Սա այն մաշկի համար է, որը միանգամից բացասաբար արձագանքում է միջավայրի ագրեսիվ ազդեցությանը: Դա կարող է լինել ջեռուցման համակարգը, ինքնաթիռում աղտոտված օդը, քաղաքի փոշին կամ պարզապես համակարգչի էկրանը, որի արդյունքում մաշկը գրգռվում է, չորանում, ստեղծվում է անհարմարավետության զգացում: Կիրառելով Eisenberg Paris Anti Stress Treatment միջոցը հանգստացնում է մաշկը՝ շնորհիվ իր մեջ առկա նյութերի: Կիտրոնի և նարինջի յուղերը հանում են մաշկից տոքսին նյութերը, մաշկին հաղորդում փայլ, միջոցը հարստացված է վիտամին Е-ով: 

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ: Կիրառել դեմքի և վզի՝ նախապես լավ մաքրված մաշկի վրա` երեկոյան: 

eisenberg-point89

Քսուք Eisenberg Paris Moisturising Cream SPF15

Այս քսուքը կխոնավացնի, կխնամի և կպաշտպանի մաշկը: Այս քսուքի մեջ առկա են հակաօքսիդային ակտիվ նյութեր, որոնք մաշկը խնամելու հետ մեկտեղ նաև պաշտպանիչ գործառույթ են սկսում կատարել: Քսուքը հարստաված է A և E վիտամիններով, որոնք նպաստում են մաշկի հյուսվածքների վերականգնմանը: Քսուքում առկա է հիալուրոնային թթու, որը խոնավացնում է մաշկը և պահում խոնավությունն ողջ օրվա ընթացքում: 

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ: Կիրառել դեմքի և վզի՝ նախապես լավ մաքրված մաշկի վրա՝ կա՛մ առավոտյան, կա՛մ երեկոյան: 

eisenberg-point89

Մաքրող դիմակ Eisenberg Paris Tensor Remodeling Mask

Մոդելավորող և հոգնածության հետքերը վերացնող դիմակը ակտիվ պայքարում է մաշկի ծերացման դեմ: Այն կանխարգելում է պիգմենտների ու կնճիռների առաջացումը, կրկին հարստացված է A և E վիտամիններով, նաև նրանում առկա է կանաչ թեյի էքստրակտ, որը մաշկին թարմություն է պարգևում և խաղողի կորիզայուղ: 

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ: Նախապես մաքրված մաշկի վրա մերսող շարժումներով քսել դիմակը՝ չմոռանալով աչքերի շուրջը գտնվող հատվածները: Արագ արդյունքի համար այն կարեի է թողնել 5 րոպե, այնուհետև լվանալ սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով: Առավել լավ արդյունք ստանալու համար դիմակը պետք է օգտագործել ամեն օրը՝ 2 շաբաթվա ընթացքում: Կամ շաբաթը 1 անգամ արեք մաշկի սպա պրոցեդուրա՝ դիմակը պահելով մաշկի վրա 15 րոպե ժամանակահատվածով: 


Հայաստանում Eisenberg Paris ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է Hermitage խանութների ցանցում

Կարդալ նաև

Մեկնաբանել