Travel

ԹԱԳԱԴՐՎԱԾ ՇԵՆՔԸ | ԷԼԲՅԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

14/03/2017
feature2017

էլբյան ֆիլհարմոնիկի (Elbphilharmonie) երկրաքեր-թագը կառուցվել է պատմական կառույցի հիմքի վրա: Շինարարությունը տևել է 9 տարի և արժեցել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: 

Կառույցն իրենից ներկայացնում է ալիքաձև ապակյա վահանակների միակցություն, որոնց մեջ արտացոլվում են Էլբա գետի ջրերը: Կառույցը նախկինում եղել է քարե պահեստ, որը գտնվում է Համբուրգի արդյունաբերական նավատորմում: 

Image result for Elbphilharmonie

26 հարկանի կառույցում կա 3 համերգային դահլիճ, որտեղ ելույթ են ունենալու Համբուրգի և Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերը: Կա նաև 5 աստղանի հյուրանոց՝ ՛՛The Westin Hamburg՛՛  և բնակարաններ, որոնց քանակը հասնում է 45-ի:

Image result for Elbphilharmonie

Կառույցի հյուրերը հնարավորություն ունեն բարձրանալ դիտահրապարակ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք և ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Շպայխերշտաթդ (Speicherstadt) շրջան: 

Image result for Elbphilharmonie

 

Նյութը՝ ©Point89
Աղբյուրը՝ ©CondeNast
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել