BridalBridal News

Elie Saab-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՎԻԴԵՈՆ

29/06/2016
576ad7668632fw719

Ապրիլ ամսին բոլոր միջոցառումների կարմիր գորգերի լավագույն զգեստների հեղինակ Էլի Սաաբը (Elie Saab) աշխարհին ներկայացրեց հարսանեկան զգեստների իր առաջին հավաքածուն: Իսկ օրեր առաջ հանրությանը ներկայացվեց հետաքրքիր տեսանյութ նախատեսված բոլոր հարսնացուների համար: 

Ռոմանտիկ տեսանյութը կրում է «Oui» անվանումը, ինչը  ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Այո»:  Այն ներկայացնում է, իրական երջանիկ հարսնացուի հոգեվիճակ: Որպես մոդել հանդես են եկել Կարոլինա Բրաշ Նիլսոնը և Ջուլիտա Ֆորմելլան: Վերջիններս շատ թեթև և անմիջականորեն լուսանկարվում են Սաաբի անկրկնելի զգեստներով: Մոդելների բոհեմյան և ռոմանտիկ կերպարները լավագույն կերպով փոխանցում են հարսնացուի նախաամուսնական տրամադրությունը:

     Տեսանյութը նկարահանել է Ֆիլիպ Սանգունետտին, ոճաբանն է՝ Մելանի Հյուն:

 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել