LifestyleMusic

ԷՄԵՐՍՈՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ՝ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»-Ի ՀՅՈՒՐ

08/11/2017
feature2017

«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 7-ին հանդես եկավ քառակի Գրեմմի դափնեկիր սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության մեկ այլ գերաստղի` 9 անգամ Grammy մրցանակակիր Էմերսոն լարային քառյակին:

Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող: Սա Էմերսոն լարային քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս: 

Քառյակի երգացանկը ներառում է Բրամս, Չայկովսկի, Մոցարտ, Պրոկոֆև, Շուբերտ: Անկախ երաժշտությունից քառյակն ապշեցնում է կատարողական բարձր վարպետությամբ ու յուրահատուկ նրբերանգներով: Երաժիշտները հանդես եկել աշխարհի խոշարագույն բեմերում, իսկ այժմ հերթը Հայաստանինն է:  

emerson-point89

«Երևանյան Հեռանկարներ» փառատոնն իր գործունեությամբ Երևանը դարձրեց սիրելի վայր՝ դասական երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտների համար, ինչն էլ իր բարերար ազդեցությունը թողեց մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին դիվանագիտական, հասարակական և այլ ոլորտների վրա: Հավելենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©YerevanPerspectivesInternationalMusicFestival
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել