LifestyleMovies

ՀԱՅՏՆԻ ԵՆ EMMY AWARDS 2016-ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

19/09/2016
emmy awards 2016

Լոս Անջելոսում կայացավ Emmy 68-րդ հեռուստատեսային մրցանակաբաշխությունը:  Այս տարի արարողության հաղորդավար ընտրվել էր հումորիստ և դերասան Ջիմմի Կիմմելը:

Ջիմմի Կիմմել

Ջիմմի Կիմմել

Կարմիր գորգին փայլած աստղերին կանդրադառնանք մեր առանձին նյութում, իսկ այժմ խոսենք այն նախագծերի և մարդկանց մասին, ովքեր մրցանակների արժանացան :

Ստացած մրցանակների քանակով բացարձակ առաջատար ճանաչվեց ″Game of Thrones″ («Գահերի խաղը») սերիալը: Այն առաջադրված էր 23 անվանակարգերում, որոնցից 12-ում ճանաչվեց հաղթող: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղթողների ամբողջական ցանկը:

Emmy awards 2016

Լավագույն դրամատիկ սերիալը: «Գահերի խաղը» («Игра престолов»)

Դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսյոր: Միգել Սապոչնիկ / «Գահերի խաղը»

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան: Ռամի Մալեկ / «Պարոն Ռոբոտը»

Ռամի Մալեկ

Ռամի Մալեկ

Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի: Տատյանա Մասլանի / «Մթան երեխան»

Տատյանա Մասլանի

Տատյանա Մասլանի

Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան: Բեն Մենդելսոն / «Ծագումը»

Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Մեգգի Սմիթ / «Դաունտոնի աբբայությունը»

Դրամատիկ սերիալի լավագույն սցենար: Դեվիդ Բենիոֆֆ, Դ. Բ. Ուայս / «Գահերի խաղը»

Լավագույն հումորային սերիալ: «Փոխնախագահն»

Հումորային սերիալի լավագույն ռեժիսյոր: Ջիլ Սոլոուեյ / «Ակնհայտը»

Հումորային սերիալի լավագույն դերասան: Ջեֆրի Տեմբոր / «Ակնհայտը»

Հումորային սերիալի լավագույն դերասանուհի: Ջուլիա Լուի-Դրեյֆուս / «Փոխնախագահն»

Ջուլիա Լուի-Դրեյֆուս

Ջուլիա Լուի-Դրեյֆուս

Հումորային սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան: Լուի Անդերսոն / «Բասկետց»

Հումորային սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Քեյթ ՄակՔիննոն /  «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում»

Հումորային սերիալի լավագույն սցենար: Ազիզ Անսարի, Ալան Յանգ / «Վարպետը, բայց ոչ ամենինչում»

Լավագույն մինի սերիալ: «Հանցագործությունների ամերիկյան պատմություն»

Լավագույն հեռուստատեսային ֆիլմ: «Շերլոք. Տգեղ հարսնացուն»

Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն ռեժիսյոր: Սյուզաննա Բիր / «Գիշերային ադմինիստրատորը»

Սյուզաննա Բիր

Սյուզաննա Բիր

Մինի սերիալի կամ  ֆիլմի լավագույն դերասան: Քորթնի Վենս / «Հանցագործությունների ամերիկյան պատմություն»

Քորթնի Վենս

Քորթնի Վենս

Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի: Սառա Պոլսոն / «Հանցագործությունների ամերիկյան պատմություն»

Սառա Պոլսոն

Սառա Պոլսոն

Մինի սերիալում/ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան: Սթերլինգ Բրաուն / / «Հանցագործությունների ամերիկյան պատմություն»

Սթերլինգ Բրաուն

Սթերլինգ Բրաուն

Մինի սերիալում/ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Ռեջինա Քինգ / «Ամերիկյան հանցագործություն»

Մինի սերիալի/ ֆիլմի լավագույն սցենար: Դ. Վ. ԴեՎինսենթ / «Հանցագործությունների ամերիկյան պատմություն»

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.