ARTLifestyle

«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» | ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՋՈՏՏՈ

22/02/2018
feature2018

Այսօր ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությանը, որը գործելու է մինչև փետրվարի 25-ը:

«Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցահանդեսի նպատակը Գևորգ Գրիգորյանի (1897-1936) արվեստի համապարփակ ներկայացնումն է: Արվեստի պատմության էջերում իր կայուն դիրքը զբաղեցրած, արդեն որոշակի առումով դասական դարձած արվեստագետին անդրադառնալը հղի է մի շարք մարտահրավերներով, և առաջին հերթին չկրկնվելու խնդիրն է:

Այնուամենայնիվ, մշտապես հնարավոր է բացահայտել նոր հորիզոններ, իսկ Ջոտտոյի պարագայում այդ հորիզոնները կապված են չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործությունների, առաջին հերթին՝ գրաֆիկական աշխատանքների հետ: Այս շերտերում են ի հայտ գալիս Ջոտտոյի գեղագիտական մտածողության թաքնված ակունքները: Ցուցահանդեսը բնույթով լինելով հետհայացք՝ նպատակ ունի բացահայտելու Գևորգ Գրիգորյանին այն տեսանկյունից, որը մինչ այս շրջանառության մեջ չի եղել: 

feature2018MmyEff1WQR0IRTyrbzJ6D3rgca

Միջթանգարանային համագործակցության ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) և ՀԱՊ մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի հետ համատեղ կազմակերպված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հերթական ցուցադրությունը հնարավորություն է տալիս նորովի տեսնելու, նորովի բացահայտելու Գևորգ Գրիգորյանին: Գուցե գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջև եղած տարբերության մեջ է թաքնված Ջոտտոյի իրական «ես»-ը: «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը միտված է գտնելու այս հարցի պատասխանը:

Ցուցադրության պատկերագրքին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Encounters with Art

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.