Օրեր առաջ Երևանի կենտրոնում իր հյուրընկալ դռները բացեց Equip դիզայներական զարդերի խանութ-սրահը:
Խանութ-սրահի կողմից էքսկլյուզիվ հիմունքներով ներկայացված ապրանքանիշերի զարդերը յուրահատուկ ոճ կթելադրեն մեր քաղաքին, քանի որ զարդերից յուրաքանչյուրն օրիգինալ է և որոշ դեպքերում եզակի՝ ներկայացված լինելով միայն մեկ օրինակով:
Equip խանութ-սրահն իր հաճախորդներին է ներկայացնում Franck Herval, DYRBERG/KERN, Nature Bijoux, Zsiska, ORI TAO ապրանքանիշերի վերջին հավաքածուները:
Franck Herval զարդերը գունեղ են, պատրաստված բնական և էկզոտիկ նյութերից, դետալներից յուրաքանչյուրը պատրաստվում է Ֆրանսիայում:
Այսպես, ավելի քանի երեսուն տարի գործող DYRBERG/KERN դանիական ապրանքնիշի հավաքածուի մեջ կկարողանաք գտնել էլեգանտ, դասական ձեռագրով ստեղծված զարդեր, որոնց հիմքում սկանդինավյան ավանդույթներն են և ժամանակակից միտումները:
Բոլոր նրանց համար, ովքեր երբևէ չեն լսել Nature Bijoux ապրանքանիշի մասին. սա ֆրանսիական ապրանքանիշ է, որն իր զարդերի ստեղծման համար կիրառում է միայն բնական նյութեր: Մոդելների մեջ հնարավոր է գտնել ինչպես կիսաթանկարժեք քարեր և բյուրեղներ, այնպես էլ փայտատեսակներ, բնական միներալներ: Այս ապրանքանիշի հավաքածուները մշտապես վառ են, հագեցած, նման են աշխարհի շուրջ իրականացված ճանապարահորդության:
Ինչ վերաբերում է ֆրանսիական ORI TAO ապրանքանիշի, ապա այստեղ էթնիկ տարրերի և էլեգանտության խառնուրդ է, որը ներկայացված է արտ-դեկո ոճի մեջ: Զարդերը ստեղծված են երկրաչափական ու որոշ դեպքերում անգամ ճարտարապետական լուծումներով: Մոդելների մեծ մասը պատված է 925 հարգի արծաթով:
Եվ վերջում՝ Zsiska հոլանդական ապրանքանիշը, որի զարդերը վառ են, աչքի ընկող և, ամենակարևորը, ձեռագործ: Զարդերի պատրաստման համար կիրառվող հիմնական նյութը կիսաթափանցիկ կաուչուկն է, որից ստանում են ֆանտաստիկ ծաղիկներ, երկրաչափական նախշեր և 3D նախշեր:
Ինչպես արդեն նշել էինք՝ խանութ-սրահը տեղակայված է հենց քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտա 10/1 հասցեով:
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Equip; ©Zsiska; ©ORI TAO; ©Nature Bijoux; ©DYRBERG/KERN; ©Point89
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է