ARTLifestyle

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»

22/09/2018
feature2018

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Միջոցառումները անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրով։ 

Եվրոպական 50 երկրներում ամեն տարի անցկացվում են մշակութային ժառանգության եվրոպական օրերը, որոնց նաև մասնակցում է Հայաստանը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ: 

Ո՞ւր այցելել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ուր ներկայացված է նոր էլեկտրոնային ցուցահանդես՝ «Հայկական ժառանգությունը Եվրոպայում» խորագրով:  Արգելոց-թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, նաև գիտաճանաչողական շրջայց կիրականացնի ուրարտական «Կարմիր բլուր» կամ «Թեյշեբաինի» հնավայր: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում ցուցասրահների մուտքը լինելու է անվճար: 

European Heritage Days 2018-point89

Կարդալ նաև

Մեկնաբանել