BeautyBeauty News

EX NIHILO ATLAS FEVER | ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐ

23/09/2019

Ինչո՞ւ հենց մոտիվներ, որովհետև այս բույրի ստեղծմանը ոգեշնչել է անապատով ճանապարհորդող երաժիշտները:

Еx Nihilo ապրանքանիշի նոր Atlas Fever ստեղծագործության հեղինակը պարֆյումերը Շյամալա Մեզոնդիոն է: Նա հազվագյուտ փորձի տեր պարֆյումեր է, ինչը յուրահատուկ կերպով իր արտահայտումն է ստացել նոր բույրում:

Ex Nihilo Atlas Fever-ը, իրավամբ առանձնահատուկ է, այն համադրում է պարֆյումերային մշակույթի ավանդույթներն ու նորարար լուծումները: Բույրը փայտային է, որում մայրու և այլ փայտային ակորդների հետ համադրված են վարդագույն հատապտուղները, վանիլը:

Եթե մեկ բառով փորձենք բնութագրել այս բույրը, ապա այդ բառը կլինի շքեղը: Աշնան ու ձմռան եղանակին սա հենց այն բույրն է, որն իր կրողին կարող է պարուրել հաճելի ջերմությամբ:

Еx Nihilo ապրանքանիշի սիրահարները պետք է որ արդեն ծանոթ լինեին Babylon շարքին: Atlas Fever նորույթը համալրել է հենց այս շարքը. արևելյան, հագեցած ու խորը, բայց թեթև:


Իրականում, շատ դժվար է բույրերի մասին խոսելը, քանի որ մեզանից յուրաքանչյուրն այն ընկալում է իր ձևով: Այդ իսկ պատճառով, մենք խորհուրդ ենք տալիս այցելել Hermitage խանութների ցանց: Տեղում ծանոթանալ բույրին և ամբողջ հավաքածուին: Մեկ բան միանշանակ գիտենք, որ այս աշուն և ձմեռ պետք է պարտադիր նոր օծանելիք ընտրել:

Կարդալ նաև

Մեկնաբանություններ

Greggfum 15/10/2019 at 07:25

Хорошая статья

Պատասխանել

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.