BeautyBeauty NewsShopping

EX NIHILO | ՆՈՐ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԲՈՒՅՐԵՐԻ ՇԱՐՔ HERMITAGE ՍՐԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

04/03/2017
ex nihilo yerevan

Ex Nihilo-ն յուրահատուկ բույրերի ընտանիք է, որն, այսուհետ, հասանելի է հայ նրբաճաշակ հաճախորդներին Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների խանութ-սրահների ցանցի շնորհիվ: 

Համաշխարհային մասշտաբով Ex Nihilo-ն բավական երիտասարդ ապրանքանիշ է, որը ստեղծվելով 2013 թվականին, կարողացավ աչքի ընկնել իր օրիգինալությամբ և էքսկլյուզիվությամբ: Անգամ ապրանքանիշի անունն է վկայում վերոնշյալի մասին, քանի որ ″Ex Nihilo″ լատիներենից թարգմանաբար նշանակում էզրոյից, ոչինչից ստեղծված″:

17016894_1480547515332552_5442464419541342307_o

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ex Nihilo-ն դասվում է այն ապրանքանիշերի շարքին, որոնց հիմքում ընկած են համոզմունքները: Այս ապրանքանիշի օծանելիքները յուրահատուկ մարտահրավեր են, քանի որ իրենց մեջ համակցում են ժամանակակիցը հնագույնի հետ, ավանդույթները՝ ավանտ-գարդի: Նման ձեռագիրն առաջնային պայմանավորված է ապրանքանիշի ստեղծման պատմությամբ: Ex Nihilo-ն օծանելիքի փարիզյան տուն է, հիմնադրվել է երեք երիտասարդ էնտուզիաստների կողմից, որոնցից յուրաքանչյուրը ծնվել ու մեծացել է տարբեր միջավայրերում՝ Սիլվի Լոդեյը` ԱՄՆ-ում, Օլիվիե Ռոյերը՝ Ստոքհոլմում և Բենուա Վերդիեն՝ Պրովանսում: Այս երեք երիտասարդները ստեղծեցին ճոխություն, թիրախավորված օծանելիք՝ բույրերի ստեղծման համար կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաները և արժեքավոր բաղադրիչները:

17038899_1480548048665832_9149902843020313392_o

ԲՈՒՅՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Անձամբ հնարավորություն ունենալով ծանոթանալ արդեն իսկ Երևանում ներկայացված տեսականուն, հարկ ենք համարում նշել, որ այս օծանելիքներն ուղղակի ստեղծված են վառ անհատների համար: Ապրանքանիշը ներկայացնում է բույրերի 5 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է առաձին փիլիսոփայություն և տրամադրություն: Օծանելիքների ստեղծման համար կիրառվում են տարատեսակ բաղադրանյութեր: ″Vetiver Moloko″-ի դեպքում դա փայտային բույրն է, որում առկա է մադագասկարյան վանիլ, բերգամոտ, ամիրիս, ″Musc Infini″-ի դեպքում՝ թուրինջ, պաչուլի և մուսկուս, առավել հագեցած արևելյան բույրով ″Oud Vendôme″-ն ստեղծվել է շաֆրանի, կոճապղպեղի, դարչինի և մի քանի փայտային բույրերի համադրության վրա: Ապրանքանիշնի ռազմավարության հիմքում ՛՛շքեղությունն անհատականացված է՛՛ գաղափարի վրա: Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել անհատականացված օծանելիք, որոնցում դասական հիմքի վրա հաճախորդն ընտրում է այս կամ այն բաղադրիչ բույրերի հագեցվածությունն ու չափաբաժինը: Այս ծառայությունն այժմ դեռ հասանելի է ապրանքանիշի փարիզյան սրահում:

17016799_1480547888665848_8400762268771722825_o

ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր նոր օծանելիք ներկայցվելիս Ex Nihilo  ապրանքանիշի պրոֆեսիոնալ թիմը մանրակրկիտ աշխատանք է տանում ինչպես նոր բուրային համադրություններ ստանալու, այնպես էլ ստացված բույրին համապատասխան դիզայն և «արտաքին» ապահովելու համար: Այդ է պատճառը, որ Ex Nihilo օծանելիքների արտաքին տեսքից անգամ կարող ես պատկերացում ստանալ բույրի տեսակի և հագեցվածության վերաբերյալ:  Օծանելիքների տարաներն իրենց դիզայնով բավական պարզ են, և հատկապես ուրախացնում է ճամփորդական մինի տարբերակների առկայությունը: Այս ապրանքանիշն անգամ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում օծանելիքների անվան ընտրության հարցում: Այսպես օրինակ՝ ՛՛Fleur Narcotique՛՛ (Ծաղկային թմրադեղ):

17097608_1480547508665886_6097986228348854542_o

KNOW-HOW

Ապրանքանիշը ներկայացնում է նաև մեկ այլ know-how, որի մասին մեզ պատմեց Ex Nihilo բրենդի համահիմնադիր Բենուա Վերդիեն: Վերջինս ժամանել էր Երևան մասնակցելու Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների խանութ-սրահների ցանցի կողմից կազմակերպված Ex Nihilo ֆրանսիական օծանելիքի շնորհանդեսին, որին մենք կանդրադառնանք առանձին հրապարակմամբ: Ex Nihilo know-how-ն վերաբերում է բուրավետ լամպերին, որոնք ինտերիերը լցնում են Ex Nihilo-ի կողմից մշակված անկրկնելի բույրերով: Լամպերը միացված լինելու դեպքում արձակում են բույրի սիրտը և ոչ թե վերին նոտաները, որը սովորաբար մենք զգում ենք սրահում օծանելիքը փորձելիս, ինչ արդյունքում հնարավորություն է ընձեռնվում վայելել հիմնական բույրը՝ իր չափավոր խտությամբ:

17097595_1480547911999179_8040992632903412476_o

17097813_1480548921999078_971287981716217212_o

Ex Nihilo Ժամանակակից ու ինքնատիպ բույրերի այս աշխարհին հնարավոր է ծանոթանալ Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների սրահների ցանցում, որը 5 տարի շարունակ իր մեծ ներդրումն է կատարում հայ հաճախորդների շրջանակում օծանելիքների ընտրության մշակույթի և նոր միտումների զարգացման գործում՝ մշտապես ապահովելով այնպիսի ապրանքանիշերի և բույրերի առկայություն, որոնք միայն ընդգծում են անհատականությունը, համահունչ են տվյալ անձի նախասիրություններին և ստեղծում են բացառիկության զգացում: Ex Nihilo-ն ներկայացված է Hermitage Հյուսիսային պողոտա 6, 8/17, ՍայաթՆովայի պողոտա 8, 21/1 և Մաշտոցի պողոտա 9 N 22 մասնաճյուղերում

 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Solid MultiMedia Production
*
Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել