BeautyBeauty News

ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆԻՑ ՈԳԵՇՆՉՎԱԾ ՕԾԱՆԵԼԻՔ | EX NIHILO-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԲՈՒՅՐ

25/09/2018
feature2018

Ֆրանսիական նիշային օծանելիքի Ex Nihilo ապրանքանիշը շարունակում է իր հաղթարշավը: Յուրահատուկ անվանում ունեցող այս ապրանքանիշը (″Ex Nihilo″ լատիներենից թարգմանաբար նշանակում է «զրոյից, ոչինչից ստեղծված»), ներկայացրել է նոր բույր` Cuir Celeste: Հայաստանում նոր բույրը ներկայացրեց անձամբ Բենուա Վերդեն` ապրանքանիշի հիմնադիրը: 

Շնորհանդեսն իրականացվեց Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութների ցանցի թիմի հետ համատեղ: Հենց այս խանութների ցանցում է բացառիկ իրավունքով ներկայացված Ex Nihilo ընկերության օծանելիքների ամբողջական շարքը: 
Cuir Celeste նոր բույրը ստեղծվել է նորաձևության և աստղային լուսանկարիչ Մատյե Սեսարի հետ համատեղ: Վերջինս բազմիցս իր աշխատանքներում անդրադարձել է կաշվե բաճկոնին, ինչն էլ դարձավ նոր բույրի ստեղծման ոգեշնչանքի աղբյուր: Բույրի պատասխանատուն պարֆյումեր Քվենթին Բիշն է, ով հանդիսանում է նաև Ex Nihilo Fleur Narcotique բույրի հեղինակը: 
cuir celeste-point89cuir celeste-point89
Cuir Celeste-ը կաշվե բաճկոնի բուրային մանրակերտն է: Բույրը յուրահատուկ է, պարուրող, այն թողնում է այդ կաշվե բաճկոնը կրելու տպավորությունը: Կան ծաղկային նոտաներ, որոնցում թեթև հնչում է կաշին և վարդագույն պղպեղը: Անգամ օծանելիքի սրվակի գլխիկն է ակնկարկ անում կաշվի մասին: Հիշելով այս տեսակ բաճկոնների սիրահար օդաչուներին՝ օծանելիքի տուփի վրա նշված են ապրանքանիշի փարիզյան բուտիկի GPS կոորդինատները: 
cuir celeste-point89
Ինչպես արդեն նշեցինք, Cuir Celeste նոր բույրը հասանելի է արդեն Հայաստանում, ի դեպ փարիզյան շնորհանդեսից ընդամենը 10 օր անց: Թե ինչպես անցավ շնորհանդեսը՝ ներկայացնում ենք ֆոտոշարքով, բույրին կարող եք ծանոթանալ Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութների ցանցում: Իսկ մեր ընթերցողին նաև սպասվում է հետաքրքիր հարցազրույց բրենդի հիմնադիր Բենուա Վերդեի հետ: Այնպես որ հետևեք մեր էջին: 
cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89cuir celeste-point89

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.