BeautyBeauty News

EX NIHILO ՕԾԱՆԵԼԻՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ, ՀՅՈՒՐԵՐԻ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

04/03/2017
Hermitage Armenia

Օրեր առաջ Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների սրահն իր հավատարիմ հաճախորդների համար կազմակերպել էր յուրատեսակ տոն՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն ծանոթանալ ընկերության կողմից ներկայացվող նորույթին՝ Ex Nihilo ֆրանսիական օծանելիքներին, այլև շփվել այդ բրենդի համահիմնադրի՝ Բենուա Վերդիեի հետ, ակնդրել գեղեցիկ շոու ծրագիր, մասնակցել խաղարկությանը և արժանանալ անակնկալ նվերների: 

Խաղարկության ընթացքում 5 երջանիկ հյուրեր արժանացան Ex Nihilo ապրանքանիշի նվերների, որոնք հանձնեց անձամբ Բենուա Վերդիեն: Երեկոյի dress-code-ը հայտարարված էր կապույտը, որը Ex Nihilo ապրանքանիշի բրենդային գույնն է: Երեկոյի ավարտին Բենուա Վերդիեն ընտրեց լավագույն կերպարի հեղինակին և հանձնեց հատուկ նվերը: Բավական երկար ժամանակ Բենուա Վերդիեն սիրով ստորագրում էր հյուրերի կողմից ձեռք բերված Ex Nihilo օծանելիքները, պատասխանում բույրի ընտրությանը վերաբերող հարցերին և լուսանկարվում:  

Սիրով ձեր ուշադրության ենք ներկայացնում Ex Nihilo օծանելիքների շնորհանդեսի ֆոտոշարքը, հիշեցնում, որ Հայաստանում այս ապրանքանիշը միայն ներկայացված է Hermitage էքսկլյուզիվ օծանելիքների սրահներում, իսկ բրենդի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր նախորդ հրապարակումից: 

0001 0002 0003 0004 0005 0006 0007 0008 0009 0010 0011 0012 0013 0014 0015 0016 0018 0019 0020 0021 0022 0023 0025 0026 0027 0028 0029 0030 0031 0032 0033 0034 0035 0036 0037 0038 0039 0040 0041 0042 0043 0044 0045 0046 0047 0048 0049 0050 0051 0052 0053 0054 0055 0056 0057 0058 0059 0060 0061 0062 0063 0064 0065 0066 0067 0068 0069 0070 0071 0072 0073 0074 0075 0076 0077 0078 0079 0080 0081 0082 0083 0084 0085 00860017 0024

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Solid MultiMedia Production
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.