BeautyBeauty NewsEditor's NoteShopping

ԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ ԲՈՒՅՐԸ | EX NIHILO ″VIPER GREEN″

18/05/2018
feature2018

Դե ինչ, գարնանային ամենից հագեցած ամսին, մենք շտապում ենք ծանոթանալ բույրերի աշխարհի նորույթին, որը ներկայացնում է Ex Nihilo ֆրանսիական օծանելիքների տունը: Նոր բույրի առանձնահատկություններով և սեփական տպավորություններով կկիսվի մեր հարթակի գլխավոր խմբագիր Մարգարիտա Եսոյանը: 

Ճիշտ ինչպես այս սեզոն զգեստապահարանը հնարավոր չէ պատկերացնել առանց կանաչ երանգի հագուստի, այնպես էլ այսուհետ ես չեմ պատկերացնում, թե ինչպես բույրերի զգեստապահարանից կարող է բացակայել Ex Nihilo նիշային օծանելիքների շարքի կողմից ներկայացված ″Viper Green″ նորույթը: Մինչ նորույթի բույրային առանձնահատկությունները գնահատելը՝ ձեր աչքը շոյում է կանաչի ու ոսկեգույնի համադրությամբ սրվակը: Առաջին հայացքն արդեն իսկ խոստումնալից է, հատկապես, երբ նաև ուշադրություն ես դարձնում օծանելիքի անվանը՝ ″Viper Green″, ինչը թարգմանաբար նշանակում է «կանաչ օձ». միանշանակ այս բույրը ոգեշնչելու է այն կրողին, որպեսզի վերջինս տրվի արգելված հաճույքներին՝ ստեղծելով գայթակղիչ ու վտանգավոր կնոջ կերպար:

ex-nihilio-viper-green-point89

Բացահայտում ենք սրվակի պարունակությունը՝ բույրի կազմությունն ու փիլիսոփայությունը: Բույրն իրապես գարնանային է, այն իր մեջ միախառնել է թարմացնող ցիտրուսային և քաղցր ծաղկային նոտաներ, փայտային երանգներ: Առաջին անգամ բույրին ծանոթանալուց այնպիսի տպավորություն է, որ գտնվում ես բնության գրկում, ուր համատարած ծաղկունք է, թարմություն և որտեղ բոլոր զգայարաններդ առավել դյուրագրգիռ են դառնում: Ես անձամբ նմանատիպ ինտրիգային հոտերի սիրահար եմ, քանի որ սիրում եմ, երբ բույրը լինում է տրամադրություն թելադրող, իսկ Ex Nihilo ″Viper Green″-ը հենց այդպիսին է: 

ex-nihilio-viper-green-point89

ex-nihilio-viper-green-point89

Ex Nihilo ″Viper Green″-ն արդեն ներկայացված է Hermitage էքսկլյուզիվ բույրերի խանութ սրահներում՝ 50ml և 100ml ծավալի սրվակներով: 

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել