ARTLifestyle

ՓԱՐԻԶՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

10/04/2017
feature2017

Փարիզում կբացվի «Ցեղասպանությունը ցեղասպանությունից հետո» (″Le Génocide après le génocide″) խորագիրը կրող շարժական ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու հայերի ցեղասպանության 102-ամյակին: Այս մասին հայտնում է Nouvellesd’Armenie պարբերականը: 

Ցուցահանդեսին ներկայացվելու են մինչև ցեղասպանությունը Թուրքիայում կառուցված հայկական հին եկեղեցիների և ճարտարապետական այլ շինությունների լուսանկարները և վերջիններս 1915 թվականի ողբերգական դեպքերից հետո: 

Փարիզում ներկայացվելուց հետո ցուցահանդեսը տեղափոխվելու է Լիոն և Մարսել քաղաքներ: 

Ցուցահանդեսի նախաձեռնությունը պատկանում է «Հոգու պարտք» ոչ պետական կազմակերպությանը և հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվող հիմնադրամին: Ֆրանսիայում ցուցահանդեսի կազմակերպիչներն են Եվրոպայի հայ դատի հանձնախումբը:  

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.