BeautyBeauty Trends

ԱՇՈՒՆ ՛16 ՍԵԶՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ

28/09/2016
Valentino

Մենք փորձեցինք ընտրել այս աշնան թրենդային ոճերը, որոնք կիրառելի կլինեն վարսահարդարման ոլորտում:

ՀԵՏ ՍԱՆՐՎԱԾ ՎԱՐՍԵՐ

Այս աշնանը բավարար չէ միայն մազերը հետ սանրել: Նրանք պետք է կապված չլինեն, փոխարենը՝ արմատների հատվածից մի փոքր բարձրացված ու առատորեն ամրացված մազերի հարդարման միջոցով: Կարևոր է, որպեսզի մազերի ծայրերը չոր մնան: Նման սանրվածքով էր ներկայացել մոդել Ջիջի Հադիդը Miu Miu աշուն-ձմեռ ’16/17 ցուցադրության ժամանակ:

Miu Miu աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Miu Miu աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԳՈՖՐԵ

Մի տեսակ անհավատալի էր, որ գոֆրեն երբևէ կվերադառնա թրենդային սանրվածքների շարքերը, բայց, փաստացի, դա կատարվեց: Գոֆրե նախշեր կարելի է անել ինչպես առանձին մազափնջերի, այնպես էլ ամբողջի վրա: Ձեր արարքը որպես beauty հանցագործություն, միանշանակ, չի ընկալվի:

Gucci աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Gucci աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ՄԱՐԶԱՍՐԱՀԻՑ ՀԵՏՈ

Անփույթ կապված մազեր «ես հենց նոր դուրս եմ եկել մարզասրահից» տրամադրությամբ: Նման կիսախառնված մազերը գեղեցիկ են նայվում ինչպես սպորտային այնպես էլ երեկոյան զգեստների հետ: 

Giamba աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Giamba աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄԱԶԱՓՆՋԵՐ

Մազափնջերը հնարավոր է անել ինչպես վերևից, այնպես էլ ներքևից: Կարելի է նաև մեկի փոխարեն երկուսն անել: 

Christian Dior աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Christian Dior աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԿՈՂՔԻՑ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱԶԵՐ

Հոլլիվուդյան ֆիլմերի չարագործ ինտելեկտուալին հատուկ սանրվածքն ակտուլ է նաև իգական սեռի համար: Բաժանումն որքան խորքից լինի ու մոտ ականջի հատվածին այնքան լավ: Կարելի է նաև վերարտադրել 1920-ականների ռետրո սանրվածքը՝ ալիքաձև մազերով՝ ինչպես արել էր Stella McCartney-ին իր աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրության ժամանակ:

Lanvin աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Lanvin աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Stella McCartney աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Stella McCartney աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԹԱՑ ՄԱԶԵՐ

Եթե միանգամից մտածեցիք ալիքաձև, խոնավ մազերի էֆֆեկտ ունեցող սանրվածքի մասին, ապա շտապենք ասել, որ խոսքն ամբողջությամբ այլ բանի մասին է: Այս սանրվածքի հիմնական շեշտը դեմքի վրա ընկող մազերի թաց փնջերն են: Մի կողմից շատ նորաձև է, ոճային, իսկ մյուս կողմից՝ ոչ այդքան պրակտիկ դիմացինի հետ խոսելիս ու թաց մազերի արանքից դիմացինին նայելիս: 

MSGM աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

MSGM աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ՉԱՓԻՑ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՎԱՐՍԵՐ

Սա, թերևս, այս աշնան, ամենից ակտուալ թրենդն է: Դեմքի վրա ընկնող երկար մազերը տեսողապես դարձնում են այն առավել երկար: Մազերը կարող են լինել ինչպես ուղիղ, այնպես էլ ալիքաձև, իսկ ճակատային հատվածում մազափնջի առկայության դեպքում այն կարելի է հետ ամրացնել վարսերի աքսեսուարների միջոցով:

Versace աշուն-ձմեռ '16/17 հավաքածուի ցուցադրություն

Versace աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages

Save

Save

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել