BeautyBeauty Trends

ԱՇՈՒՆ ՛16 ՍԵԶՈՆԻ ԹՐԵՆԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄՆԵՐԸ

30/09/2016
makeup trend

Սեզոնի հիմնական թրենդն առողջ մաշկն է: Իսկ նրանց համար, ովքեր փնտրում են անսովոր տարբերակներ, կարող են փորձել սեզոնի ակտուալ դիմահարդարումները: 

ԳՈՒՆԱԹԱՓՎԱԾ ՀՈՆՔԵՐ

Այս սեզոնի գլխավոր հարցը՝ «Իսկ ո՞ւր են հոնքերը»: Այն, որ նորաձևությունն երբեմն մի ծայրահեղությունից մյուսն է ընկնում, դա ոչ ոքի համար բացահայտում չէ: Մի շրջան ակտուալ էին բավական խիտ ու արտահայտիչ հոնքերը, իսկ հիմա՝ վերջիններիս ամբողջական բացակայությունը: 

Gucci աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Gucci աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Simone Rocha աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Simone Rocha աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԱՆՓԱՅԼ ՇՐԹՆԵՐԿ

Մի քանի սեզոն իրար ետևից անփայլ շրթներկը պահում է իր դիրքերը: Պոդիումին շատ հաճախ կարող ես տեսնել չեզոք դիմահարդարմամբ մոդելներ, բայց թավշյա ալ կարմիր շրթունքները միշտ թրենդային են: 

Prada աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Prada աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Marni աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Marni աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ՓԱՅԼՈՎ ՇՐԹՆԵՐԿ ՕՄԲՐԵ ԷՖՖԵԿՏՈՎ

Օմբրեն այս սեզոնի հավաքածուներում ներկայացվեց գոթական մուգ բորդո երանգների մեջ: Դա էլ բավական չէր, դիմահարդարներն այն ծածկել էին շուրթերի փայլով:

Christian Dior աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Christian Dior աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

ԲՆԱԿԱՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ

Թափանցիկ շրթներկով ընդգծված շրթունքները պետք է համադրվեն դեմքի իդեալական տոնի հետ: Բնական դիմահարդարման լավագույն օրինակը ներկայացրել է երգչուհի Ալիսա Քիզը՝ MTV Video Music Awards-ին բեմ բարձրանալով առանց որևէ դիմահարդարման: 


Michael Kors աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Michael Kors աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

 Loewe աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Loewe աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


 ART ՍԼԱՔՆԵՐ

Սլաքներ կարելի է անել աչքի յուրաքանչյուր հատվածում, յուրաքանչյուր երկարության և թեքության: Անգամ այն տհաճ պահը, երբ վերևի կոպի վրա արված սլաքները մի փոքր լղոզվում են այս սեզոն բավական տեղին կլինեն:

Giamba աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Giamba աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Fendi աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Fendi աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԱՌԱՆՑ ԸՆԴԳԾՄԱՆ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ

Այս թրենդն առավել կիրառելի է մուգ կամ վառ երանգների շրթներկների համար: Վերջնական արդյունքը պետք է լինի թեթևակի լղոզված շրթներկի տպավորությունը: Նման դիմահարդարում ստանալու համար պարզապես պետք է շրթներկը քսել շրթունքների կենտրոնական հատվածից և չկիրառել կոնտուրային մատիտ:

Erdem աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Erdem աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԴՐԵՅՓԻՆԳ

70-ականներից վերադարձած տեխնիկան կարմրաներկով դեմքի ընդգծումը բավական արագ տարբերակ է դիմագծերին նոր շեշտադրում տալու համար: Սովորաբար նման դիմահարդարման դեպքում մուգ երանգի կարմրաներկով ընդգծում են այտոսկրային հատվածները, իսկ ավելի բաց երանգով տարածում մուգ կարմրաներկի ծայրերը՝ այն առավել բնական դարձնելու համար:

Miu Miu աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Miu Miu աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Lanvin աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Lanvin աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Gucci աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Gucci աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն


ԱԲՍՏՐԱԿՏ SMOKEY EYES

Փորձարկումները դասական smokey eyes դիմահարդարման տարբերակի վրա շարունակվում են: Այժմ այն արդեն ներկայացվեց նախշային տարբերակով:

Chanel աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Chanel աշուն-ձմեռ ’16/17 հավաքածուի ցուցադրություն

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները` ©GettyImages

Save

Save

Save

Save

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել