FASHIONFashion News

FASHION FORUM YEREVAN 2018 ԲԱՑՈՒՄԸ ԵՎ «ՆՈՅԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

03/06/2018
feauture2018

Հունիսի 2-ից 4-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է նորաձևության ոլորտին վերաբերող ֆորում: 

Fashion Forum Yerevan 2018-ը հնարավորություն է ստեղծել հանդիպելու նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչների, մասնագետների, influencer-ների հետ և ուսումնասիրելու միջազգային փորձը, ձեռք բերել նոր գիտելիքներ և կապեր: 

Ֆորումի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել են Ադամ Քաթց Սինդինգը (հանրաճանաչ street style լուսանկարիչ), Գվինեթ Հոլանդը (թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս), Անդրեա Բրունոն (Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար), Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը (Ավստրիայի նորաձևության ասոցիացիա), Կատյա Գուսեթը (ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ influencer), Մաքսիմ Գեթմանը (նորաձևության լուսանկարիչ), Անտոն Երեմենկոն (Harper’s Bazaar Ուկրաինա խմբագիր), Լուսինե Այանյանը (HAY-HAY.CO հիմնադիր, ոճաբան), Քսենիա Չերնին (ECO-AGE դեսպան, Green Stylettos-ի հիմնադիր), Ծովինար Սոֆի-Բաբայանը (լյուքս-բիզնես խորհրդատու, Fashion Tech Start-up), Վահան Խաչատրյանը (Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի հիմնադիր, դիզայներ)։ 

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև նախաձեռնության կազմակերպիչներին: Fashion Forum Yerevan 2018-ն իրականություն է դարձել «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ի և «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Ֆորումի պաշտոնական բացմանն իրենց խոսքով հանդես եկան Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: 

Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89

Fashion Forum Yerevan 2018 -ի ֆորումի շրջանակներում  Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի շենքում ներկայացվեց նաև «Նոյի Սերունդները» ցուցահանդեսը, որում ներառվել էին հայ հայտնի և սկսնակ դիզայներների աշխատանքները: 

Բացման արարողության ամբողջական ֆոտոշարքը, որտեղ մենք ներկայացրել ենք բացման արարողության հյուրերին, արդեն հասանելի է մեր ֆեյսբուքյան էջում՝ այստեղ:

Fashionforum-point89

Fashionforum-point89 Fashionforum-point89Fashionforum-point89Fashionforum-point89

Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89

Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89 Fashionforum-point89

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Point89 | Beglarian Photography
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.