FASHIONFashion News

ՄԻԼԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

21/02/2018
feature2018

Ցուցադրությունը ներառելու է 130 լավագույն և ամենից հետաքրքիր look-երը, որոնք ստեղծվել են հայտնի դիզայներների կողմից:

Ցուցադրության բացումն արդեն վաղն է՝ փետրվարի 22-ին, Միլանի թագավորական պալատում: Ցուցահանդեսը ստացել է ″Italiana. Italy Through the Lens of Fashion 1971–2001″ անվանումը: Ներկայացվելու են Giorgio Armani, Romeo Gigli, Gianfranco Ferré, Gianni Versace, Costume National, Krizia, Ken Scott, Versace հավաքածուներից մոդելներ, կաշվե աքսեսուարներ Gucci, Tod’s և Trussardi նորաձևության տներից: Ցուցահանդեսը բաժանված է թեմատիկաների՝  «Ինքնություն», «Դեմոկրատիա», «Լոգոմանիա», «Դիորամա», «Նախագծային սրահ», «Շուկա», «Հետարտադրություն», «Գլոկալիզացիա» и «Առարկաների Իտալիան»: 

italiana_3

Չեն անտեսվել նաև այն նկարիչները, որոնց աշխատանքներն առավել ընդգծելի են դարձրել իտալական նորաձևությունը: Նրանց շարքում են Մաուրիցիո Կատելլանան, Ֆրանչեսկո Վեցոլին, Վանեսա Բիկրոֆտը: 

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 6-ը: 

Կարդալ նաև

Մեկնաբանել