Lifestyle

IN VINO VERITAS | ԱՌԱՋԻՆ IQ BRUNCH OUT-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

22/04/2017
feature2017

Եղանակի տաքացման հետ մեկտեղ արդեն ավանդույթ դարձած միջոցառումները սկսում են դրսևորվել նոր ձևաչափով: Մեր հավատարիմ ընթերցողները գիտեն, որ մի քանի ամիս շարունակ մեր մեդիա հարթակն ակտիվորեն մասնակցում է յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրն անցկացվող IQ Brunch խաղ-հանդիպումներին: 

Այս ամիս կազմակերպիչներ մեզ մատուցեցին հաճելի անակնկալ: Մոտակա 5 ամիսների ընթացքում IQ Brunch խաղ-հանդիպումները անցկացվելու են Երևանից դուրս, դեպի Հայաստանում գործող լավագույն գինու գործարաններ: Այսպիսով, տուրիստական սեզոնի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ գինու ստեղծման նրբություններին: 

Այս ամսվա վերջին կիրակի օրը՝ ապրիլի 30-ին Vartanush Grandma & Co ընկերությունը հրավիրում է ձեզ Voskevaz գինու գործարան: Օրը կընթանա հետևյալ ծրագրով. Հյուրերի համար կանցկացվի էքսկուրսիա և հինգ տեսակի գինիների համտես, որից հետո, գինովցած հյուրերը կսկսեն ″ In Vino Veritas″ (Ճշմարտությունը գինու մեջ է) խորագիրը կրող IQ Brunch-ը: 

Image may contain: indoorImage may contain: sky, house and outdoorImage may contain: indoor

Image may contain: 1 person, foodImage may contain: table and drinkImage may contain: 1 personImage may contain: drinkImage may contain: 1 person, drinkԲոլոր հյուրերին Vartanush Grandman կսպասի ժամը 15:00 -15:30 Հանրապետության հրապարակում, որտեղից հյուրերը կուղևորվեն դեպի Voskevaz գինու գործարան: Խնդրում ենք չուշանալ, քանի որ ավտոբուսները նշված ժամերից ավել չեն սպասելու: Ամրագրման համար գործում են հետևյալ հեռախոսահամարները՝ 098 421 021 , 055 777 206 : 

Image may contain: 1 person, sunglasses and text

Ինչպես միշտ՝ կհանդիպենք: 

Նյութը՝ ©Point89 
Լուսանկարները՝ ©Vartanush Grandma & Co
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել