ARTLifestyle

FOCUS: ARMENIA ՏԱՂԱՎԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է VIENNACONTEMPORARY ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

28/09/2018
feature2018

Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում բացվել է Focus: Armenia (Կիզակետում Հայաստան է) տաղավարը: 

Մինչև սեպտեմբերի 30-ը Վիեննայում տեղի ունեցող միջազգային այս ցուցահանդեսը դիտելու համար այցելում են հարյուրավոր հյուրեր բոլոր աշխարհամասերից: 

Ցուցահանդեսի կազմակերպիչներն որպես այս տարվա գլխավոր հյուր հռչակել են Հայաստանը, որը և ներկայացվել է կիզակետում գտնվող երկրի ՝ Focus:Armenia խորագրով: Հայաստանի արվեստի հիմնադրամին տրամադրվել է մի ամբողջ տաղավար, ուր ցուցադրվել են հայ ժամանակակից արվեստը ներկայացնող Հայաստանից և սփյուռքից ժամանած արվեստագետների մի շարք գործեր՝ լուսանկարներ, ինստալիացիաներ:

Ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարիչներ Փիրուզա Խալափյանի, Մհեր Ազատյանի, նկարիչներ Միկա Վատինյանի, Ռեբեկա Թոփակյանի, Արման Գրիգորյանի, Այրին Անաստասի և Ռենե Գաբրիի աշխատանքները: 

focus armenia-point89focus armenia-point89

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.