FASHIONFashion News

VALENTINO-ԻՑ BALMAIN | ՆՈՐ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06/04/2017
feature2017

Balmain նորաձևության տան գլխավոր տնօրեն է նշանակվել Valentino ապրանքանիշի նախկին թոփ-մենեջեր Մասսիմո Պյոմբինին: 

Մինչև բուն նշանակումը Մասսիմո Պյոմբինին արդեն հանդիսանում էր Balmain տնօրենների խորհրդի անդամ: Նա աշխատում էր Valentino իտալական նորաձևության տանը, որպես կոմերցիոն  տնօրեն: Ի դեպ, Balmain և Valentino նորաձևության տները պատկանում են քաթարական Mayhoola For Investments ներդրումային ֆոնդին: 

Պյոբինին Balmain կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենի հետ միասին աշխատելու են ապրանքանիշի խանութների ցանցի գլոբալ ընդլայնման վրա, ինչպես նաև զարգացնելու են ավելի ցածր գնային կարգերում պայուսակների, կոշիկների և աքսեսուարների վաճառքի բարձրացումը: Նման քայլով ապրանքանիշը փորձելու է ներգրավել իր հաճախորդների շարքերում ավելի երիտասարդ սպառողներին: Այս մտահղացման իրականացման համար ընկերությունն առավել ակտիվ ներկայություն է ապահովում համացանցում, ինչպես նաև համագործակցում է այնպիսի աստեղերի հետ, ինչպիսիք են Քարդաշյանները, մոդելներ Ջիջի Հադիդը, Ջոան Սմոլսը և Ռոուզ Հանթինգտոն-Ուայթլին: 

Related imageImage result for balmain spring summer 2017 campaignImage result for balmain spring summer 2017 campaign

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել