BUSINESSNews

«GALAXY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՏԵՍԱՈՒՂԵՐՁ

09/06/2020

«Այսօր նոր օր է, սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Galaxy» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որը ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։ Տեսաուղերձի համար օգտագործվել են «Galaxy»-ի դոկումենտալ կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, այդ թվում, նաև ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։

««Galaxy»-ի 20 տարվա պատմությունը նորանկախ Հայաստանի գործարար ոլորտի համար նախադեպային է. փոքր ձեռնարկությունից մինչև ոլորտի կարևոր դերակատարներ. մեր 20 տարվա ճանապարհին ամեն օրը փորձ է արվել մի քայլ առաջ գնալ։ Պատիվ ու պատասխանատվություն ունենք մեր ընկերությունների միջոցով ծառայություն մատուցել Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։ Այս ամենը մեր թիմի տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է, և արժանին պիտի մատուցվի թիմին»,-ասել է «Galaxy» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Galaxy» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։ Հիշեցնենք, որ միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաև Երևանում Իննովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։

Նշենք, որ «Galaxy» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս այնպիսի հաջողակ բրենդներ, ինչպիսիք են հեղահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբերնդային խանութը, երևանցիների սիրելի Santafe կոնցեպտային սրճարանը և այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Galaxy» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում և զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայումս ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018թ.-ին կազմել է 320,000 դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370,000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետևանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսևորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.