BooksLifestyle

GAME OF THRONES | ԹԵՄԱՏԻԿ ՕՐ «ԲՈՒԿԻՆԻՍՏ»-ՈՒՄ

11/07/2017
feature2017

«Բուկինիստ» գրախանութների ցանցը ներկայացնում է հերթական հետաքրքիր միջացառումը: 

Այս անգամ ուշադրության կենտրոնում ″Game of Thrones″-ի երկրպագուներն են: 

Հուլիսի 15-ին, ժամը 18:00-ին «Բուկինիստ»-ի Մաշտոց մասնաճյուղում տեղի կունենա Երկաթե Գահի բացումը, որի մոտ ներկաների համար կազմակերպվելու է լուսանկարահանում Սթարքերի, Լանիստերների կամ Թարգարիենի կերպարով և այսպես մինչև ժամը 21:00:  Ժամը 19:00-ին կանցկացվի Game of Thrones Quiz: 

Կազմակերպիչները խոսք են տալիս, որ միջոցառումն անցնելու է առանց լորդ Ոուլդեր Ֆրեյի մասնակցության: 

Այս միջոցառման շրջանակներում «Բուկինիստ»-ն առաջարկում է ամռան այս տապին զգալ ձմռան շունչը՝ կարդալով Ջորջ Մարտինի գրքերի շարքը: Եվ Game of Thrones-ի երկար սպասված 7-րդ եթերաշրջանին ընդառաջ հայտարարում 20% զեղչ Ջորջ Մարտինի բոլոր գրքերի համար, որոնք կարող եք ձեռք բերել նաև առցանց, ինչպես նաև չմոռանալ ձեռք բերել Winter is Coming նոթատետրերի և էջանիշները, թեմատիկ Pillow Wow բարձերը, աքսեսուարները, GTex պայուսակները և Tea Art Yerevan թեյերը: 

Image result for game of thrones book

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.