EventsLIFESTYLE

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՋԱԶ ԵՐԵԿՈ | ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ

20/02/2020

Անվանի ջազմեն և կոմպոզիտոր Գարի Քյոսայանը ներկայացնելու է համերգային նոր ծրագիր, որին մասնակցություն են ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի երաժիշտեներ։

Համերգը տեղի կունենա մարտի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը կրելու է «Գարնանային ջազ երեկո» խորագիրը։

«Գարնանային ջազ երեկո» համերգի հատուկ հյուրը լինելու է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են Բիբի Քինգը, Սթիվի Ուանդերը, Ալբերտ Քինգը, Բոբի Մաքֆերինը և այլք: Հրավիրյալ արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը, ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։

Գարի Քյոսայանի կարծիքով՝ այսօրվա հանդիսատեսը բավականին պահանջկոտ է, երաժշտասեր, ունի լավ և սուր լսողություն, գնահատում է արտիստի անկեղծությունը։

«Գարնանային ջազ երեկոներ» խորագրով համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա նաև Դիլիջանում և Էջմիածնում, այդ կերպ նաև իրենց ներդրումն ունենալով մարզերում երաժշտական կյանքի ակտիվացման գործում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.