LifestyleMovies

«ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» | ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՆՈՐ ՖԻԼՄ

22/03/2018
feature2018

Ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի երիտասարդ լրագրող է, ով փորձում է կարիերա սկսել ու հանկարծ սայթաքում է կոնֆլիկտում, որը հետո բացվելու է ու վերածվի մեծ դրամայի: Լրագրողը հանկարծ տեղեկանում է, որ Ղարաբաղում պատերազմ է սկսվել և իրեն նետում է այնտեղ՝ համարելով դա շանս ամենինչ նորից սկսելու համար: Այստեղ նրան կսպասեն հուզական նոր զգացողություններ, սեր, մեղքի զգացում: 

Ֆիլմի գլխավոր հերոսին՝ լրագրողին, մարմնավորելու է Սոս Ջանիբեկյանը: Ֆիլմում նկարահանվելու է Ֆրանսիայից ժամանած դերասանուհի Տատյանա Սպիվակովան, Նյու Յորքից՝ Նաիրա Զաքարյանը: 

gatetoheaven-point89

Ֆիլմի հիմնական հատվածը լինելու է անգլերենով: Այս միջոցով ֆիլմի ստեղծագործական թիմը փորձելու է առավել մեծ լսարանի ներկայացնել աշխատանքը և հենց Ղարաբաղը: 

Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, ով շատերին հայտնի է «Թևանիկ» և «Վերջին բնակիչ» ֆիլմերով: Նոր «Դրախտի դարպասը» կինոնախագծի բյուջեի մի մասը պլանավորվել է հավաքագրել crowdfunding-ի միջոցով: Այն արդեն ներկայացված է Ingiegogo հայտնի հարթակում: Այսպես յուրաքանչյուրն անգամ $1 դոլար նվիրաբերելով կկարողանա աջակցել ֆիլմի իրականացմանն ու հայկական ֆիլմարտադրությանը:  

Կարդալ նաև

Մեկնաբանել