BeautyBeauty NewsBeauty Shopping

ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ | GENTLE FLUIDITY BY MAISON FRANCIS KURKDJIAN

22/03/2019

Maison Francis Kurkdjian-ի երկու նոր բույրերը ջնջում են գենդերային սահմանները ժամանակակից օծանելիքների մեջ:

Gentle Fluidity շարքի արծաթագույնի և ոսկեգույնի մեջ կարդացվում են դրանց հեղինակի, պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանի ձեռագիրը: Նորույթները մանրամասնորեն մտածված երաժշտական ստեղծագործություններ են, նոտաների ներդաշնակ համադրություն, որոնք իրենց մեջ պարունակում են հատուկ իմաստ, ինչպես և նրա կողմից ստեղծված բոլոր բույրերը:

51272880_2393042034042300_6895779777110605824_o

Կանացի և տղամարդկանց բույրերի բաժանումները դանդաղ անցյալի գիրկն է անցնում: Համաշխարհային միտումի նախանշաններն ունիվերսալ և հանգիստ ցիտրուսային, թարմ կանաչ և տաք փայտային նոտաների, մուշկի, պաչուլիի և սաթի համադրություններն էին: Սակայն արագ վերադասավորվել ստացվեց ոչ բոլորի մոտ: Հաջողություն ունեցան միայն պրոգրեսիվ պարֆյումերները, այնպիսիք, ինչպիսին Ֆրանսիս Քյուրքջյանն էր: Կանացի կարծրատիպային քաղցր ծաղկային-մրգային երանգների փոխարեն, կանանց առաջարկվեց կաշվի, ծովի աղի, կծու համեմունքների, ծխախոտի և մուշկի բույրեր, ոչ տիպիկ վետիվեր, և միաժամանակ տղամարդկանց բույրի մեջ վարպետորեն քողարկվեց վարդի, շուշանի, վանիլի երանգները:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ՝ ՄԻ ԶՈՒՅԳ

Եթե մինչ այդ Francis Kurkdjian բույրային հավաքածուի մեջ առկա էին զույգ օծանելիքներ, որոնք այնուամենայնիվ կրում էին կանացի/տղամարդու բույրի տարանջատում, ապա նոր Gentle Fluidity-ն ամբողջությամբ ջնջել է այդ սահմանը:

Միևնույն անունը կրող երկու բույրերի տարանջատումն իրականացվել է անվան մեծատառերի միջոցով. մեծատառ ″G″-ի՝ արծաթագույնի համար, և մեծատառ ″F″` ոսկեգույնի համար:

Բույրերը ծայրահեղ տարբեր են: Արծաթագույնը թարմ է, փայտային, հագեցած է օդով, սառնությամբ ու մաքրությամբ, մինչդեռ ոսկեգույնը զգլխիչ է, արևելյան, պարուրող և դյութիչ: Սակայն ամենից հետաքրքրականը կպարզվի, երբ մանրամասնորեն ուսումնասիրենք բույրերի անատոմիան: Պարզվում է, որ բույրերի նոտաների բաղադրիչներն ամբողջությամբ նույն են, տարբերությունը միայն բաղադրիչների չափաբաժինների մեջ է:

51236086_2393704903976013_8720379010841837568_o

ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ GENTLE FLUIDITY

Օծանելիքի թարմ ու փայտային նոտաներն ապահովում են գիհի հատապտուղները, բույրը հավասարակշռում են մշկընկույզը, վանիլը և սաթի ծառը:

MFK_Gentle_fluidity_silver

ՈՍԿԵԳՈՒՅՆ GENTLE FLUIDITY

Օծանելիքի պարուրող հատկությունն ապահովում են համեմի սերմի եթերայուղը, մշկընկույզի ու վանիլի ավելի մեծ չափաբաժնով, ինչի շնորհիվ բույրը դարձել է ավելի հագեցած:

MFK_gentle_Fluidity_gold

Նոր բույրերն արդեն Հայաստանում են և ներկայացված են Hermitage էքսկլյուզիվ բույրերի ցանցում:

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.