LifestyleMovies

GIANNI VERSACE | ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ ՌԵԺԻՍՅՈՐՆԵՐԻ ՄՈՏ

22/03/2017
feature2017

Դիզայներ Ջաննի Վերսաչեի (Gianni Versace) -ի սպանության պատմությունն երկար ժամանակ է, ինչ գտնվում է ռեժիսյորների և սցենարիստների ուշադրության կենտրոնում: Անցած ամառ հայտարարվել էր նոր ֆիլմի մասին, որի գլխավոր դերակատարը լինելու է Անտոնիո Բանդերասը, այնուհետև տեղեկացանք, որ պլանավորվում է սերիալի նկարահանում: «Հանցագործությունների ամերիկյան պատմության» երրորդ սեզոնը պատմելու է սերիական մարդասպան Էնդրյու Կյունենենի մասին, ում վերջին զոհը դարձավ հենց դիզայները:

Ջաննի Վերսաչեի քրոջ՝ Դոնատելա Վերսաչեի դերակատարումը վստահվել է Պենելոպա Կրուզին: Դիզայներ Ջաննի Վերսաչեին կմարմնավորի Էդգար Ռամիրեսը: 

Image result for edgar ramirez

Սերիալն էկրան կբարձրանա 2018-ին: Հիշեցնենք, որ «Հանցագործությունների ամերիկյան պատմության» առաջին սեզոնը, որը կրում էր «Մարդիկ ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի» վերնագիրը, արժանացել է 9 «Emmy» մրցանակի: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.