PeopleSuccess Stories

ՄՈԴԵԼ ՋԻՋԻ ՀԱԴԻԴԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

11/10/2017
feature2017

Սուպերմոդել, Instagram աստղ, բոլոր դիզայներների սիրելի Ջիջի Հադիդին կարելի է անվերջ նկարագրել: Իհարկե, կան այնպիսիք, ովքեր նրան չեն հավանում, չեն համարում մոդելի լավագույն օրինակ, բայց ավելի քան 36 միլիոն հետևորդները սոցիալական կայքերում ապացուցում են հակառակը: Ի՞նչում է կայանում նրա հաջողության գաղտնիքը:

ՄՈԴԵԼԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ

Ջիջին այն մոդելներից է, ում ներեցին մի քանի ոչ մոդելային սանտիմենտրների առկայությունը: Բայց, ընդհանուր առմամբ, նա իսկական գեղեցկուհի է: Հասակը՝ 179 սմ., նեղ իրան, երկար ոտքեր և բաց երանգի մազեր, կարծիք է ձևավորվում, թե նա, միանշանակ, հաջողակ կլիներ՝ անգամ չունենալով ունևոր ու հայտնի ծնողներ:

gigi-hadid-point89

ՀԱՅՏՆԻ ԾՆՈՂՆԵՐ

Ջիջիի մայրը նախկինում շատ հայտնի մոդել Յոլանդա վան դեն Հերիկն է, ով մինչև մայրանալն արդեն հասցրել էր ներկայանալ Vogue ամսագրում և լավագույն դիզայներների ցուցադրություններում: Նրա հայրը՝ Մոհամադ Հադիդը, հայտնի ճարտարապետ է, ԱՄՆ-ում գտնվող ամենից թանկ կառույցներից մեկի հեղինակը: Նրան են պատկանում նաև Վաշինգտոն, Նյու-Յորք, Ասպեն և Հյուսթոն քաղաքներում գտնվող The Ritz-Carlton հյուրանոցները:

gigi-hadid-yolanda-hadid-point89

ԱՆՆԱ ՎԻՆՏՈՒՐԻ ՍԻՐԵԼԻՆ

2015 թվականին մոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ հայտնվեց հայտնի Vogue ամսագրի շապիկին: Մինչ այդ մոդելը ներգրավված էր եղել խմբագրական այլ ֆոտոշարքերում և Met Gala 2016 նախագծի վիդեո նկարահանման մեջ: Աննա Վինտուրը հարցին մոտեցել էր իր ուրույն մարտավարությամբ՝ սպասելով որպեսզի մոդելն ավելի լայն ճանաչում ձեռք բերի և նոր միայն դառնա Vogue ամսագրի շապիկի դեմք: Մի քանի տարի անց Ջիջի Հադիդը իր սիրեցյալի և Աննա Վինտուրի հետ միասին արդեն  լուսանկարվում էր Փարիզում անցկացվող fashion միջոցառումների ընթացքում:

vogue-gigi-point89

ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԵՏ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ջիջի Հադիդն ընկերություն է անում Թոմ Ֆորդի, Թոմի Հիլֆիգերի, Կառլ Լագերֆելդի, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի, Դոնատելա Վերսաչեի, Օլիվյե Ռուստենի և Մայքլ Քորսի հետ: Իրականում՝ ավելի հեշտ կլինի ասել, թե դիզայներներից ում հետ մոդելն ունի ոչ այդքան լավ հարաբերություններ:

gigi-tommy-hilfigar-point89

ՔՈՒՅՐ՝ ՄՈԴԵԼ

Լսարանի ավելցուկ երբեք չի լինում: Այսպես երկու հայտնի մոդել քույրիկները մեկը մյուսին աջակցում են ավելի ընդարձակել իրենց համակրողների ցանկը: Իհարկե, անմասն չեն մնում բանբասանքները այն մասին, որ Ջիջին և Բելլան միմյանց հետ մրցում են, բայց ուսումնասիրելով յուրանքանչյուրի գործունեությունը հասկանում ես, որ նրանք միասին գոյություն ունեն միևնույն ոլորտում շատ համահունչ և, ինչն ամենահետաքրքիր է, հավասարապես հաջողակ:

gigi-bella-hadid-point89

ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ

Ջիջի Հադիդի լավագույն ընկերուհին սուպերմոդել Քենդալ Ջեներն է, ով Քիմ Քարդաշյանի քույրն է: Սկզբնական շրջանում Քենդալն իր առանձին ներդրումն ունեցավ Ջիջիի լսարանի ընդլայնման գործում, ով այդ պահին տաս անգամ ավելի շատ հետևորդներ ուներ սոցիալական կայքերում քան Ջիջին: Այժմ տարբերությունը կրճատվել է երկու անգամ, իսկ արժեքավոր պայմանագրերի քանակը՝ հավասարվել: Մեդիա աղբյուրներում նյութեր սկսեցին հայտնվել այն մասին, որ երկու ընկերուհիների միջև լուրջ մրցակցություն է սկսվել:

gigi-kendall-point89

ԱՂՄԿՈՏ ՍԻՐԱՎԵՊԵՐ

Այս առումով Ջիջի Հադիդը հետ չմնաց իր մեկ այլ մոտիկ ընկերուհուց՝ Թեյլոր Սուիֆթից: 2013 թվականին, երբ մոդելը նոր էր սկսում իր կարիերան նա հանդիպում էր հայտնի փոփ կատարող Կոդի Սիմսոնի հետ, որին հաջորդեց կարճ, բայց բավական բուռն սիրավեպ DNCE մենակատար Ջոն Ջոնասի հետ: Այժմ նրա ընտրյալն է բրիտանացի կատարող Զեյն Մալիկը: Ունենալով բացահայտ սիրավեպեր հայտնի մարդկանց հետ նա անգիտակցաբար, կամ, միգուցե, գիտակցաբար, նոր առիթներ է ստեղծում ԶԼՄ հրապարակումներում հայտնվելու համար:

gigi-zayn-point89

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՃԱԲԱՆ

Ջիջի Հադիդի անձնական ոճաբանի անունը Մոնիկա Ռոուզ է: Հենց նրա շնորհիվ Ջիջի Հադիդի մասին սկսեցին խոսել ոչ միայն որպես պոդիումի աստղ, այլև որպես Street Style Icon: Նրա յուրաքանչյուր look՝ լինի դա խոշոր իրադարձություն, թե զբոսանք, նախապես մտածված է՝ հիմք ընդունելով թրենդերը և գովազդատուների հետ ունեցած պայմանավորվածությունները:

gigi-street-fashion-point89

ՀՄԱՅՔ

Նա երգեց Մարիո Տեստինոյի հետ, նմանակեց Մելանիա Թրամփին, որի համար հրապարակավ ներողություն խնդրեց, նրանից զվարճալի հարցազրույց վերցրեց Մայքլ Քորսը: Մեդիան անընդհատ հիշեցնում է մեզ, որ հախճապակե գեղեցկուհիների դարաշրջանը վաղուց անցել է: Այսօրվա մոդելային աստղերը պարում են, երգում, իրենց Instagram էջերում տեղադրում զվարճալի գիշերազգեստներով նկարներ: Ու այս ամենի ներքո Ջիջին ամենից վառ մարմնացումն է՝ որպես էներգիայով լի, կենսուրախ և հումորի զգացում ունեցող աղջիկ:

gigi-melania-parody-point89

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

2016 թվականի աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրություններին մասնակցելուց հետո Ջիջի Հադիդը դարձավ թիրախ, ում բոլոր կողմերից քննադատում էին ոչ պոդիումային կազմվածք ունենալու մեջ: Ինչպե՞ս նա արձագանքեց այս երևույթին: Իր սոցիալական էջերում տեղադրված բաց նամակի մեջ մոդելը նշեց, որ, այո, նա ունի կուրծք, արտահայտված կոնքեր, բայց նա չի պահանջում հատուկ ուշադրություն իր ատաքինի նկատմամբ և հեշտությամբ կրում է նույն չափսի հագուստ, ինչ մնացած մոդելները: Միգուցե, մեկ այլ մոդելի դեպքում այս միջադեպը կհանգեցներ մոդելի կողմից ինտեսիվ քաշի նվազեցման գործընթացի, բայց Ջիջին որոշեց մնալ նրբակազմ, բայց ոչ մի պարագայում հիվանդագին նիհար:

gigi-balmain-catwalk-point89

ԼՍԱՐԱՆ

Այսօր նրա Instagram էջում, որի հետևորդների քանակը հասնում է 36 միլիոնի, գովազդային բովանդակություն պարունակող յուրաքանչյուր հրապարակում գնահատվում է 300 հազար դոլար: Նման հրապարակումների առկայությունը պարտադիր պայման են մոդելի հետ կնքված գովազդային պայմանագրերի մեջ:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©GettyImages
* Հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.