FASHIONFashion Business

GIORGIO ARMANI-ԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է 4 ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐԻՑ

29/07/2017
giorgioarmani

Լյուքսային հագուստ ներկայացնող Ջիորջիո Արմանին հայտարարել է բիզնեսի վերակազմավորման մասին: 

Պատճառն ընկերության ոչ գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներն են: Խանութների ցանցի օպտիմիզացիայից զատ՝ փոփոխության կենթարկվեն նաև ընկերության բրենդերի պորտֆոլիոն, որոնց քանակը 7-ից կկրճատվի մինչև 3-ը: 

Այսպիսով՝ լյուքսային ապրանքանիշեր Giorgio Armani Prive և Armani/Casa կներառվեն Giorgio Armani հիմնական բրենդի մեջ: Emporio Armani ապրանքանիշը, որը ներկայանում էր միջին գնային սեգմենտում, իր մեջ կներառի Armani Collezioni և Armani Jeans բրենդերը:  Armani Jeans-ի արտադրանքի մյուս մասը կանցնի Armani Exchange խմբի մեջ: 

Նշենք, որ 2016 թվականին Giorgio Armani ընկերության վաճառքները նվազել էին 5%-ով, որը կազմում է մոտավորապես 2.5 մլրդ. եվրո: Ընդ որում, ծախսերի նվազման շնորհիվ տարեկան մաքուր եկամուտն աճել է 12.4 % -ով՝ կազմելով մոտավորապես 271 մլն. եվրո: Դեռ հունվար ամսին ընկերության հիմնադիր Ջիորջիո Արմանին հայտարարել էր, որ նոր տարին ընկերության համար լինելու դժվար: Նրա կարծիքով ընկերության ֆինանսական անհաջողությունների պատճառը շքեղության ինդուստրիայում տիրող համատարած ճգնաժամն է: 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.