Giuseppe Zanotti ապրանքանիշը ներկայացրել է G-Heel նոր մոդելի ամառային կոշիկները, որոնք ունեն ձևավոր կրունկ:
Զիգզագաձև կրունկը հիշացնում է դիզայներ Ջիուզեպպե Զանոտտիի ստորագրությունը: Կոշիկները կարված են փայլուն մետաղական երանգի կաշվից՝ սև, կանաչ, կարմիր և արծաթագույն երանգների մեջ:
G-Heel նոր մոդելների ներկայացման առիթով ապրանքանիշը պատրաստել է զվարճալի հոլովակ: