Givenchy գարուն-ամառ ՛18 հավաքածուն դեբյուտային է բրենդի նոր կրեատիվ տնօրեն Քլեր Ուեյթ Քելլերի համար: Հավաքածուն ներկացնում է ամենօրյա զուսպ մոդելներ, որոնք հավասարկշռված են չափավոր կոպտությամբ և կանացի կիսաթափանցիկ կտորների կիրառմամբ:
Նոր հավաքածուի գովազդային հոլովակում մոդելները շրջում են հին առանձնատանը, ուսումնասիրում իրենց արտացոլանքը հայելու մեջ և, անգամ, հայելիներ կոտրում: