FEMMEStyle

GIZIA | ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԻ ԹԱՐՄԱՑՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

26/10/2018

Եղանակի փոփոխմանն ընդառաջ մենք կանգնում եք զգեստապահարանում փոփոխություններ անելու խնդրի առջև: Յուրաքանչյուրս ունի իր նախընտրելի ոճը, բայց կարծում ենք կհամաձայնեք մեզ հետ, որ խանութ-սրահների բազմազանության մեջ շատ հաճախ դժվար է գտնել հենց այն, ինչ փնտրում ես:

Վերջերս Yerevan Mall-ի Yerevan Gallery բաժնում իր դռները բացեց Gizia ապրանքանիշի խանութ-սրահը: Մեզ համար այս անունը մի փոքր անծանոթ է, բայց վերջինդ 90-ականներից ի վեր քայլ-առ-քայլ գրավում է fashion retail-ը, և բավական մեծ պահանջարկ ունի բազմաթիվ երկրներում նաև Ռուսաստանում, ուր ներկայացված է Մոսկվայի լավագույն առևտրի կենտրոններում:

Որպես ապրանքանիշի առաջնային առավելություն թույլ տվեք նշել հագուստների և աքսեսուարների արտադրության համար կիրառվող որակյալ կտորներն ու նյութերը և հավաքածուի համար ընտրված ոճային ձեռագիրը: Gizia տեսականին հավանության կարժանանա այն մարդկանց շրջանակում, ովքեր ճաշակը, հագուստի մեջ ոճային համադրություններն ու բարձրորակ կարի գործոնը դնում են հավասար նժարների վրա:

Ներկայացված հագուստի շարքը նրբագեղ է, անգամ դասականության չափորոշիչների մեջ չտեղավորվող դետալների առկայությունը չեն խախտում այդ տպավորությունը, փոխարենն՝ այն ավելի ընդգծելի դարձնում:

Գրասենյակային առօրյաներից մինչև պաշտոնական ընթրիք և շքեղ երեկո. Gizia-ն ունի այս այս բոլոր իրավիճակներին համապատասխան կերպարներ ստեղծելու տեսականի: 

gizia-point89 gizia-point89 gizia-point89 gizia-point89 gizia-point89 IMG_2248 IMG_2257 IMG_2259

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2020 POINT89. All Rights Reserved.