LifestyleMusic

MEZZO PRODUCTION-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԳՈՆՍԱԼՈ ՌՈՒԲԱԼԿԱԲԱՅԻ ՀԱՄԵՐԳԸ

30/03/2019

Ջազի հայկական ասոցիացիան և Mezzo Production-ը ներկայացնում են Grammy քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբայի, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդի ու Մեթյու Բրուերի համատեղ համերգը Երևանում՝ Ա. Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին: 

Grammy մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` ″Nocturne″-ը (2001թ.) և ″Land of the sun″-ը (2004թ.) արժանացել են Grammy մրցանակի:

gonzalo-rubalcaba-point89

Grammy նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նա նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։ 

eric-harland-point89

Մեթյու Բրուերը շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից՝ նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։

Mathew-Brewer-point89

Տոմսերն ամրագրելու համար զանգահարեք՝ 096206208

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.