LifestyleMusic

Goran Bregović-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

09/02/2018
feature2018

Ապրիլի 16-ին Երևանում սպասվում է բալկանյան երեկո: Հայաստան է այցելելու բալկանացի երաժիշտ Գորան Բրեգովիչը: 

Մարդ, ում մասին հիշելով միանգամից նաև հիշում են Էմիր Կուստուրիցային, քանի որ շատերը ճանաչեցին նրան Կուստուրիցայի ֆիլմերի սաունդթրեքերից, մինչ դեռ դրանից դեռ երկար ժամանակ առաջ Գորան Բրեգովիչն արդեն սիրվել էր այս խելահեղ երաժշտական ժանրի երկրպագուների կողմից: Քչերն անգամ գիտեն, որ նա իր կարիերայի սկզբում եղել է Bijelo Dugme ռոք խմբի անդամ: 

Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտ, ում երաժշտությունը խճճացնող է, իսկ կերպարը՝ լցված գաղտնիքներով: Այս երաժիշտն իրեն մինչև հիմա հարավսլավացի է համարում: Դե դա նորմալ է, նա ծնվել էր մի պետությունում, որն այժմ գոյություն չունի՝ Սարաևոյում: Իսկ նրա յուրաքանչյուր համերգը նման է թեթև ու զվարճալի զբոսանքի իր երկրով, որտեղ գերիշխում են պարերը և թթվածինը: Ոլորտի մասնագետները Գորան Բրեգովիչի համերգները շատ հաճախ նմանեցնում են շամպայնին. այն կարող է տարբերվել իր համով, գույնով, բայց երբեք անմասն չի լինում պղպջակներից, որոնք և ապահովում են տոնի լիակատար զգացողությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ: Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, ուր նա ջութակ էր ուսուցանում՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան մեկ օր կիթառ նվիրեց: Իսկ պատերազմը նրա կյանքը բաժանեց երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին. ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:

Ասում են, որ երգչի ռայդերի մեջ կա պարտադիր կետ, համաձայն որի բեմի վրա պետք է պարտադիր լինի ″šljivovica″ (սալորի կոնյակ), չնայած որ նա ալկոհոլի սիրահար չէ:

Գորան Բրեգովիչի համերգը ներկայացնում է Mezzo Production ընկերությունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Համերգի մանրամասների և տոմսերի ձեռք բերման համար՝ այցելել այստեղ

feature2018

 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.