Սեպտեմբերի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացօթյա հատվածում մեկնարկեց «Գրական Տապան» ամենամյա միջազգային փառատոնը:
Երևանյան հաճելի աշնանային եղանակի, Հայաստանից և արտերկրից ժամանած գրողների և գրականության սիրահարների շնորհիվ՝ երեկոն վերածվեց գրականության իրական տոնի:
Փառատոնի պաշտոնական մեկնարկն ազդարարեց Դավիթ Մաթևոսյանը՝ նշելով, որ «Գրական Տապան» փառատոնը հարթակ է ստեղծում տարբեր երկրների գրողների համար՝ օգնելով հաստատել մշակութային կամուրջներ:
Միջոցառմանն իր մասնակցությամբ և ողջյունի խոսքով հանդես եկավ Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Արդյո՞ք ազատն անկախ է, արդյո՞ք անկախն ազատ է» խորագիրը կրող փառատոնն այս տարի շեշտադրում է երեք հիմնական թեմաներ՝ անկախությունը, Օսիպ Մանդելշտամպ և Ուիլյամ Շեքսպիրիր մահվան 400-ամյակը:
Հենց այս թեմաների շրջանակներում ներկայցվեց կարճ տեսաշար նվիրված Օսիպ Մանդելշտամպին և շեքսպիրյան սոնատների հիման վրա բեմադրված կարճ էտյուդներ: Փառատոնն ավարտվեց Շեքսպիրիր հայտնի «Մակբեթ» ստեղծագործության հիման վրա նկարահանված հին ֆիլմի կադրերի ցուցադրությամբ և ֆիլմի երաժշտության ներքո փոքր պարահանդեսի կազմակերպմամբ:
Նշենք, որ փառատոնի մասնակիցների շարքում են գրական ոլորտի ներկայացուցիչներ Անտոնիո Ֆիանը (Ավստրիա), Էլիզաբեթ Ֆիանը (Ավստրիա), Գուրամ Օդիշարիան (Վրաստան), Կլաուդիո Պոցանին (Իտալիա), Ֆահրեդին Շեհուն (Կոսովո), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Դարիուս Թոմաս Լեբիոդան (Լեհաստան), Վադիմ Մեսյացը (Ռուսաստան), Լերա Մանովիչը (Ռուսաստան), Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա), Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն), Կարստեն Շտայնմեցը (Գերմանիա):
Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ ©Անի Ճաղարյան | Point89