ARTLifestyle

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ | ՊԱՏԿԵՐԻՑ ԱՆԴԻՆ

22/11/2016
Grigor Khanjyan

Այս ամիս լրացավ հայազգի մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 90-ամյակը: Ինչի առիթով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը:

Ցուցադրությունում ընդգրկված են Խանջյանի չցուցադրված էսքիզներն ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործության երեք կարևոր ոլորտները՝ գրքի ձևավորում և նկարազարդում, ինտերիերների (հիմնականում՝ եկեղեցական) դիզայն: Նշենք, որ  հենց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է  գտնվում  վարպետի հայտնի մոնումենտալ որմնանկարը: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն էր մեծագույն  Գրիգոր Խանջյանին ներկայացնել այն կողմից, որից նրան շատ քչերն են ճանաչում: Ցուցադրությունը բացահայտում է նաև արվեստագետի հանրահայտ կոթողային գործերի ստեղծման պատմությունը: 


Ցուցադրությունը բաց կլինի մինչ 2017 թվականի փետրվարի 19-ը, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:

Նյութը՝ ©Point89
Լուսանկարները՝ @ԳԱԿ

Save

Կարդալ նաև

Մեկնաբանել