LifestyleMusic

ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ

14/02/2018
feature2018

Հաշված օրեր անց Հայաստանում հանդես կգա ամենաճանաչված ու հեղինակավոր երգիչներից մեկը՝ Գրիգորի Լեպսը, իր «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» համերգային ծրագրով, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում 2018 թվականի փետրվարի 24-ին:

Կազմակերպիչները հավաստիացնում են, որ համերգը կլինի հիշվող իր մասշտաբով և սարքավորումների որակական մակարդակով: Թվերը տպավորիչ են` բեմահարթակի չափերը կազմում են` 40x22x20 մետր, իսկ 70 տոննա կշիռ ունեցող ձայնային և հատուկ Էֆեկտների սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով: Եվ, ամենակարևորը, նոր ձևաչափով նոր ծրագիրն է: Հատուկ համերգի համար կտեղադրվեն LED հսկայական էկրաններ, օրիգինալ լուսադիոդային լուսարձակներ և մոնիտորներ, բեմական բազմապիսի լուսավորություն և սարքավորումներ: Համերգի վիզուալ բաղադրիչը խոստանում է դառնալ անմոռանալի: 

Գրիգորի Լեպսի առաջիկա ելույթը խոստանում է լինել շատ թեժ: Նման աննախադեպ ձևաչափով համերգը կանցկացվի առաջին անգամ` ստեղծելով բացառիկ հնարավորություն լսել Լեպսի երգերը հետաքրքիր, անսպասելի, համարձակ, բայց անդավաճան հիթային մեկնաբանությամբ:

Համերգի կազմակերպիչներն են` «COLIBRI ENTERTAINMENT» և «Մորգան» ընկերությունները:

Лепс-ереван-концерт

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2018 POINT89. All Rights Reserved.