Travel

GUCCI-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ 6 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

29/01/2019

Gucci ապրանքանիշը թողարկել է Gucci Places-ի նոր մասը՝ ներկայացնելով երկրագնդի տարբեր կետեր, որոնք նորաձևության իտալական տան կարծիքով կարող են զարմացնել և ստեղծագործական էներգիա փոխանցել:

ԱՄՆ

Gucci-ն առաջարկում է ԱՄՆ-ում այցելել հարլեմյան Դեփեր Դենի ստուդիա, որը վերականգնվել է նորաձևության տան ջանքերով: Իսկ Լոս Անջելեսի must see տեսարժան վայրերի շարքում ներկայացնում է «Ընդմիշտ Հոլլիվուդ» գերեզմանատունը, որը տեղակայված է Սանտա-Մոնիկա բուլվարի վրա:

Hollywood forever

 

ԻՏԱԼԻԱ

Այստեղ Gucci-ն առաջարկում է այցելել Gucci Garden-ը և Ֆլորենցիայում Բոբոլի այգիները: Բոլոր նրանց համար, ովքեր մնալու են Հռոմում, խորհուրդ են տալիս մտնել 19-րդ դարի Antica Libreria Cascianelli հին գրախանութը: Ի դեպ, նորաձևության տան Pre-Fall 2017 հավաքածուի lookbook-ը նկարհանվել է հենց այս վայրում:  

Antica Libreria Cascianelli

 

ԱՍԻԱ

Ասիա ուղևորվողներին առաջարկվում է Սեուլում տեղակայված ժամանակակից լուսանկարչության թանգարանը՝ Daelim Museum-ը: 

daelim museum

 

 

Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.