BeautyFashion Business

GUCCI BEAUTY ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ՌԵԶՈՆԱՆՍ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

09/05/2019

Իտալական բրենդը կրկին խախտում է կանոնները:

Gucci Beauty գովազդային նոր արշավը զարմացրեց բոլորին և դարձավ կարծիքների ռեզոնանսի պատճառ: Եվ դա բնական է, քանի որ դժվար է հիշել մի այնպիսի ապրանքանիշ, որն իր գովազդի համար կկիրառեր այդքան անսովոր վիզուալ միջոցներ՝ օրինակ տանը պատրաստված ուտեստ կամ բաժակ, որի վրա կարելի է նկատել ալ կարմիր շրթներկի հետք:

Գովազադային արշավի մի մաս են կազմել նաև հասարակ կանանց և աղջիկների մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նրանք ներկայացնում են շրթներկի որակական հատկանիշների մասին իրենց կարծիքը: Եթե մտածեցիք, որ բոլորը գովեստներ են շաղ տալիս, ապա շտապենք ասել, որ դա այդպես չէ:

Կանայք նշում են, որ շրթներկը չորացնում է շուրթերը, երկար չի մնում, երբեմն չի համապատասխանում մաշկի գույնին:



Կարդալ նաև

Մեկնաբանել

©2016-2019 POINT89. All Rights Reserved.