Ավանդական հրավիրատոմսերի փոխարեն ապրանքանիշը հյուրերին ուղարկել է վայրկենաչափ թայմերներ, որոնք հետհաշվարկի սկզբունքով ցույց են տալիս, թե քանի վայրկյան է մնացել մինչև նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը:
Վայրկենաչափերը տեղադրված են եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ , իսկ բուն վայրկենաչափը՝ նարնջագույն տուփի մեջ, որի առաջնամասում կարելի է տեսնել ″Parental Advisory, Explicit Content″ (Զգուշացում ծնողների համար. արգելված բովանդակություն) , իսկ տուփի ետնամասում նշված է ցուցադրության անցկացման տեղն ու ժամը:
Բրենդի պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ նման կրեատիվ մոտեցում է ցուցաբերվում հրավիրատոմսերի ընտրության հարցում: Այսպիսի տարբերվող նախաձեռնություն էր եղել նախորդ աշուն-ձմեռ 2017 հավաքածուի նախօրեին: