FASHIONFashion Business

GUCCI-Ն $500 000 ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԶԵՆՔԻ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ

26/02/2018
feature2018

Ի պատասխան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Marjory Stoneman Douglas դպրոցում տեղի ունեցած հրաձգությանը, որի արդյունքում 17 մարդ էր մահացել, Վաշինգտոնում անցկացվելու է բողոքի ցույց ` զենքի ազատ վաճառքի դեմ: 

Այս կապակցությամբ Gucci ընկերությունը նվիրաբերել է 500 000 ԱՄՆ դոլար միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար: Gucci ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելը նշել է, որ հիացած է դպրոցականների խիզախությամբ և որ նրա համար շատ կարևորը է այդ օրը կանգնել այդ քաջ կանանց և տղամարդկանց կողքին: 

Ցույցն անցկացվելու է մարտի 24-ին:  Ցույցը կազմակերպում են հրաձգության արդյունքում կենդանի մնացածները: 

Բրենդն առաջին անգամ չէ, որ ակտիվ մասնակցություն է ունենում սոցիալական, հասարակական խնդիրների բարձրաձայնմանը: Այսպես, բրենդի վերջին գովազդային արշավը նվիրված էր Փարիզում ուսանողների բողոքի ակցիային:

 

Կարդալ նաև

Մեկնաբանել