Gucci-ին ներկայացրել է կապսուլային հավաքածու երաժիշտ Էլթոն Ջոնի հետ համատեղ: Հավաքածուն նվիրված է ″Levon″ սինգլին, որը թողարկվել էր 1971:
Հավաքածուի մեջ ներառվել են երկարաթև թոփ, շապիկ և երկու պայուսակներ: Մոդելների վրա տեղ են կտել ալբոմի կազմի լուսանկարները: Հավաքածուի համար նկարիչ Իգնասի Մոնրեալը ստեղծել է առանձին նկարազարդում: Մոդելներն արդեն առկա են վաճառքում:
Սա բրենդի և երգչի առաջին համագործակցությունը չէ: Gucci գարուն-ամառ ՛18 հավաքածուն նվիրված էր երգչի բեմական հագուստներին, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Gucci-ին ստեղծելու է երգչի հրաժեշտի համերգային շրջագայության հագուստները: